Արևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմ
Iran International գործակալությունը հայտարարել է, թե Իսլամական Հանրապետությունը և Հայաստանը ստորագրել են 500 միլիոն դոլար արժողությամբ սպառազինությունների խոշոր գործարք, որով Թեհրանը դրոն-կամիկաձեներ կտրամադրի Երևանին։ Աղբյուրը պնդել է, թե Թեհրանի և Երևանի միջև զենքի մատակարարման համաձայնագիրը, որը ստորագրվել է երկու կողմերի կողմից վերջին մի քանի ամիսներին, բաղկացած է մի քանի պայմանագրերից։
Արևմտյան ֆինանսավորմամբ այդ գործակալությունը նաև կեղծ տեղեկություն է տարածել, իբր Հայաստանին Շահեդ 136, Շահեդ 129, Շահեդ 197 և Մոհաջեր անօդաչուներ, «Խորդադ», «Մաջիդ» և «Արման» հակահրթիռային պաշտպանության համակարգեր են առաքելու։
Մի շարք հայաստանյան և բազմաթիվ ադրբեջանական լրատվամիջոցներ շտապեցին տարածել այս տեղեկությունը՝ առանց քննելու դրա ծագումը։
Iran International-ը ԱՄՆ-ում և Բրիտանիայում գործող, արևմտյան կեղծիքներն Իրանում տարածող լրատվական ալիք է։ 2022 թ. նույնիսկ Կատարն արգելել էր հեռուստաընկերության մուտքն իր տարածք՝ աշխարհի առաջնությունը լուսաբանելու համար։
Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարարությունը Iran International ցանցը ներառել էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է որակել տարածվող լուրերը, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։ «Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում»,- ասել էր պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Մինչդեռ, այս անգամ էլ Հայաստանը չափազանց ուշ և կիսատ է արձագանքում։ Փոխանակ երեկ օպերատիվ և արագ հերքեր կեղծիքը, որը լրջորեն ազդելու է տարածաշրջանային զարգացումների վրա։
Ալիտա Շահբազյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...