Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հուլիսի 25-ին Truth Social սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մի հատված Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթից, որտեղ ասվում է, որ Իրանը փորձել է սպանել Թրամփին։ Այս մասին գրում է france24.com-ը:
Թրամփը գրել է, որ «եթե իրանցիներն իր դեմ մահափորձ կատարեն, ապա հույս ունի, որ ԱՄՆ-ն կպատասխանի՝ ոչնչացնելով Իրանը, ջնջելով այն Երկրի երեսից»:
«Եթե նրանք կարողանան սպանել ինձ, իսկ այս տարբերակը հնարավոր է, ես հույս ունեմ, որ Ամերիկան կջնջի Իրանն աշխարհի երեսից, քանի որ հակառակ դեպքում ամերիկացի առաջնորդներին կվերաբերվեն որպես թուլամորթ վախկոտների», - ասվում է նրա գրառման մեջ:
Անցյալ շաբաթ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ իշխանությունները վերջին շաբաթներին աղբյուրից հետախուզական տեղեկություն են ստացել Իրանի կողմից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ իրականացնելու դավադրության վերաբերյալ, ինչը հանգեցրել է ԱՄՆ Գաղտնի ծառայության կողմից նախկին նախագահի անվտանգության ուժեղացմանը, CNN-ին հայտնել են բազմաթիվ մարդիկ, որոնք այդ մասին տեղեկացված են:
Ի դեպ, ենթադրյալ իրանական դավադրությունը կապ չուներ անցյալ ամիս Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքում Թրամփի դեմ մահափորձի հետ, որի ժամանակ նա ականջից վիրավորվել էր տանիքի վրա դիրքավորված զինված անձի կրակոցից:
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հերքել էր Թրամփի դեմ իր երկրի դավադրությունը:
«Այդ մեղադրանքները չհիմնավորված են և չարամիտ: Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից՝ Թրամփը հանցագործ է, որը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի և պատժվի դատական կարգով՝ գեներալ Սոլեյմանիի (Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, որը սպանվել էր 2020 թվականի հունվարին Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ ավիահարվածից-Խմբ.) սպանությունը պատվիրելու համար։ Իրանն ընտրել է օրինական ճանապարհը՝ նրան պատասխանատվության ենթարկելու համար», - CNN-ին ասել էր առաքելության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները վատթարացել են 2016 թվականին Թրամփի իշխանության գալուց հետո։ 2020 թվականին Թրամփի հրամանով «Ղոդս» ուժերի առաջնորդ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը մեծացրել է լարվածությունը և թշնամանքը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...