«Fitch»-ը պատերազմ չի կանխատեսում
«Fitch» վարկանիշային գործակալությունն իր հերթական զեկույցում Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի կանխատեսում։ Մինչ տարբեր վերլուծաբաններ, քաղաքագետներ, անգամ ՀՀ ԱԳՆ-ն էսկալացիա են կանխատեսում, հեղինակավոր տնտեսական գործակալությունն Ադրբեջանի տնտեսության վերաբերյալ իր կանխատեսումներում անդրադարձել է նաև Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացին՝ նշելով, որ Ադրբեջանը պնդում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ, ինչը կարող է քաղաքականապես բարդ որոշում լինել Հայաստանի կառավարության համար:
Ըստ Fitch-ի՝ համապարփակ խաղաղության համաձայնագիրը դժվար կլինի «Հայաստանից Ադրբեջանի պահանջների պատճառով՝ նրա տարածքով տարանցիկ միջանցք ստեղծելու և սահմանադրական փոփոխություններ կատարելու համար, ինչին քաղաքականապես դժվար կլինի համաձայնել»:
«Մեր բազային սցենարը հակամարտության սրում չի ներառում, թեև ադրբեջանական զորքերը շարունակում են ներկա մնալ Հայաստանի տարածքում և սպորադիկ փոխհրաձգություններ են տեղի ունենում»,-նշում է վարկանիշային գործակալությունը։
Fitch-ն իր կանխատեսման մեջ նշում է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը։
«Ռուսաստանի հետ հարաբերությունները, կարծես թե, վատթարացել են. Հայաստանը դադարեցրել է մասնակցությունն ու բյուջետային վճարումները Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ինչպես նաև մասնակցում է զորավարժություններին ԱՄՆ-ի հետ»,- նշում է գործակալությունը՝ հավելելով, թե Ռուսաստանի հետ առևտրային կապերը մնում են ամուր, իսկ էներգետիկ անվտանգության հարցում Ռուսաստանից կախվածությունը շատ մեծ է:
Fitch-ը չի ակնկալում Հայաստանի դեմ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ ԵՄ-ի երկրորդական պատժամիջոցները և ակնկալում է, որ Հայաստանի ֆինանսական հատվածը կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Աննա Մովսիսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...