Զանգվածային բախումներ Վենեսուելայում. ընդդիմությունը բողոքում է Մադուրոյի վերընտրման դեմ (լուսանկարներ)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այն բանից հետո, երբ Վենեսուելայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի գիշերը գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին հայտարարել է ընտրությունների հաղթող, հազարավոր ընդդիմադիրներ դուրս են եկել մայրաքաղաք Կարակասի և այլ քաղաքների փողոցներ՝ բողոքելու: Տեղի են ունեցել բախումներ ոստիկանների և զինվորականների հետ։
«Սկզբում նրանք հարվածում էին կաթսաներին ու թավաներին՝ ի նշան բողոքի, որ նախագահ Մադուրոն իրեն հաղթող է ճանաչել։ Հետո լարվածությունը սկսեց աճել», - հայտնել է BBC-ի թղթակիցը Կարակասից։
Հազարավոր ցուցարարներ ոտքով երթի են ելել, ոմանք՝ անցել են բազմաթիվ կիլոմետրեր, դեպի կենտրոն և նախագահական պալատ: Փողոցներում այրվել են մեքենաներ, անվադողեր, աղբ։ Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և զինված ոստիկանների միջև։
Ոստիկանությունն ու զինվորականները փակել են նախագահականի շրջակայքի փողոցները և կիրառել ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ։ Ցուցարարները պատասխանել են` քարեր և դյուրավառ նյութեր նետելով: Ցուցարարները վանկարկել են «Ազատությո՛ւն» և «Այս կառավարությունը կընկնի՛» արտահայտությունները, պոկել և այրել Մադուրոյի՝ պատերից ու սյուներից կախված դիմանկարները։
Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի տվյալների համաձայն՝ գործող նախագահը հավաքել է ձայների 51,2%-ը, իսկ միասնական ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը՝ 44%-ը։ Սակայն անկախ էքզիթ փոլերը ցույց են տվել, որ Գոնսալեսի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 65%-ը, իսկ Մադուրոյի օգտին՝ 14%-31%-ը:
Ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն երկուշաբթի լրագրողներին ասել է, որ վերահաշվարկը, որն ընդդիմությունն անցկացնում է ինքնուրույն, ցույց է տալիս Գոնսալեսի ջախջախիչ հաղթանակը: Նրա խոսքով՝ Գոնսալեսը հավաքել է 6,27 միլիոն ձայն, իսկ Մադուրոն՝ ընդամենը 2,75 միլիոն։ Մաչադոն պարզաբանել է, որ ընդդիմությունը ընտրատեղամասերից ունի արձանագրությունների 73%-ի պատճենները։
Ինչպես նշում է AFP-ն, ընդդիմության առաջնորդները փողոցային բողոքի ակցիաների կոչ չեն արել. դրանք բռնկվել են ինքնաբուխ:
Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի մասնակցել է Ազգային ընտրական խորհրդի նիստին, որը հաստատել է նրա վերընտրությունը հաջորդ յոթ տարում։
Մի շարք երկրներ հրաժարվել են ճանաչել Մադուրոյի հաղթանակը. խոսքն առնվան Լատինական Ամերիկայի 12 երկրի մասին է: Նրանք պահանջել են անհապաղ գումարել Ամերիկյան պետությունների կազմակերպության մշտական խորհրդի նիստ: Մինչդեռ Վենեսուելան այդ երկրներից հետ է կանչել իր դիվանագետներին:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...