Իրանի առաջնորդի զգուշացումը և Փաշինյանի խուսանավումները
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, երեկ Թեհրանում ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարծիք է հայտնել, որ «Զանգեզուրի ճանապարհը Հայաստանի համար վնասակար է»։ «Իրանը շարունակում է մնալ այդ տեսակետին», -հավելել է Խամենեին։ Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդը նաև նշել է, որ արտատարածաշրջանային ուժերի միջամտությունն այստեղ գտնվող պետությունների հարաբերություններին օգտակար չէ։
ՀՀ կառավարությունը որևէ բառ չի հաղորդում, թե ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանն Իրանի հոգևոր առաջնորդին։ Փոխարենն իշխանության որոշ քարոզիչներ և հաստիքային վերլուծաբաններ պնդում են, որ Իրանն այդ հայտարարությամբ ցանկանում է կանխել միջանցքի բացումը և ՀՀ իրավազորության տակ դրա շահագործումը։ Նշում են, որ եթե միջանցքը չբացվի, Ադրբեջանը ստիպված կլինի օգտագործել Իրանի տարածքով անցնող հաղորդուղիները՝ ինքն օգուտ ստանալով։ Միգուցե, Իրանը միայն սեփական շահն է առաջ մղում, բայց փաստ է, որ այսօր, ՀՀ ունեցած հնարավորություններով «Զանգեզուրի միջանցքի» բացումը դժվար թե լինի ՀՀ իրավազորության ներքո, ավելի շուտ այն վերահսկելու են Թուրքիան և Ադրբեջանը։ Իսկ իրավիճակը տարածաշրջանում առաջիկայում կրկին սրվելու է։
Իսրայելը հրթիռակոծել է Իրանի տարածքում գտնվող մի կեցավայր, որտեղ բնակվում էր «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիան։ Վերջինս սպանվել է։ Ոչ «ՀԱՄԱՍ»-ը, ոչ էլ Իրանը նման հարվածն անպատասխան թողնել չեն կարող։
Լիլիա Դանիելյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...