Ադրբեջանը նոր սադրանքի է պատրաստվո՞ւմ
Ադրբեջանի ԱԳՆ երեկ տարածած հայտարարությունն ավելի շուտ սադրանքի, քան իրականության տպավորություն է թողնում։ Պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե Ղազախի շրջանում չորս մարդ է վնասվածքներ ստացել ականի պայթյունի հետևանքով։
Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել ապրիլին Հայաստանի կողմից Բաքվի վերահսկողությանը հանձնված գյուղերից մեկում՝ Կըզըլ Հաջիլիում։ Ադրբեջանի գլխավոր դատախազության, Պետական սահմանապահ ծառայության և ԱՆԱՄԱ ականազերծման գործակալության համատեղ հայտարարությունում ասվում է, որ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ոտքերի շրջանում վիրավորվել են մեկ սահմանապահ և գործակալության մեկ աշխատակից։ Գործակալության ևս երկու ներկայացուցիչ ստացել են բեկորային վնասվածքներ։ Տարօրինակ է, բայց տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչը ևս վկայում է, որ տեղեկությունը, ըստ ամենայնի կեղծ է, բեմադրվել է Հայաստանին մեղադրանքների հերթական չափաբաժինը հասցեագրելու համար։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին դիմել է միջազգային հանրությանը։ Նման հայտարարություններով Բաքուն նախ փորձում է միջազգային հանրության մոտ տուժածի, Հայաստանի գործողություններից տառապածի տպավորություն ստեղծել, ապա և ռազմական նոր էսկալացիա սկսելու հիմքեր ձևավորել։
Ամսիներ շարունակ Ադրբեջանը հաղորդում էր հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Բայց թե հայկական կողմն էր հերքում, թե՛ ԵՄ դիտորդներն էին արձանագրում, որ հայկական կողմից հրադադարի խախտումներ չեն եղել։ Այժմ էլ Բաքուն նոր մարտավարություն է ընտրել, առավել ևս, որ նման «դեպքերի» քննությունը շատ ավելի բարդ է լինում։ Տարօրինակն իհարկե, հայկական կողմի քար լռությունն է, արձագանքի բացակայությունը։
Սոֆա Մանուկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...