Արսենյանը հրաժարվեց մանդատից. Կգնա դեսպան
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը դադարեցրել է պատգամավորական լիազորությունները։ Նա դիմում է ներկայացրել` պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:
Ըստ ամենայնի, Արսենյանն ամենամոտ ապագայում կնշանակվի դեսպան ՌԴ-ում, նրա ագրեմանը տևական ձգձգումից հետո ստորագրել էին մի քանի ամիս առաջ։ Իսկ ներկայումս գործող դեսպան Վաղարշակ Հարությունյանին պարզապես պաշտոնանկ կանեն և որևէ այլ պաշտոնի չեն նշանակի։ Հարությունյանն անցած ամիս այցելել էր ՌԴ սահմանամերձ Բելգորոդ քաղաք, որտեղ բնակելի շենքերից մեկն ավերվել էր ուկրաինական զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով։
«Վայր, որտեղ կենտրոնացած է տասնյակ մարդկանց վիշտը: Կարծում եմ, դա հոգեբանական ազդեցություն ունի ամբողջ քաղաքի վրա: Բնականաբար, ցանկություն կա, որ այս ամենն արագ ավարտվի»,- ասել էր նա լրագրողներին։
Դեսպանի այս քայլը անարձագանք չէր մնացել, հատկապես հաստիքային արևմտամետները կոչեր էին հնչեցնում Վաղարշակ Հարությունյանին անհապաղ հետ կանչելու մասին։ Արսենյանից հետո պատգամավորական ցուցակում հաջորդը Արմենուհի Ղազարյանն է, ով մանկապատանեկան արվեստի կենտրոն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում:
Հասմիկ Արամյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...