Փրկե՛լ, պաշտպանե՛լ, զարգացնե՛լ Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքն ու հայ-ռուսական եղբայրությունը և այն միշտ պահպանել աչքի լույսի պես. Ասրյան
Խաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Փրկե՛լ, պաշտպանե՛լ, զարգացնե՛լ Հայաստան-Ռուսաստան ՌազմաՔաղաքական Դաշինքն ու Հայ-Ռուսական Եղբայրությունը և այն միշտ պահպանել աչքի լույսի պես։
Իմ գիտակցական կյանքից ի վեր՝ 1988 թվականից սկսած, ես այն հաստատ համոզմանն եմ, որ Հայաստանի ՌազմաՔաղաքական իսկական դաշնակիցը Ռուսաստանն է, և, շուրջ 35 տարի, գրեթե ամենօրյա ռեժիմով, ես ներդրում եմ ունեցել և ունեմ Հայ-Ռուսական հարաբերություններն անընդհատ ամրապնդելու և զարգացնելու գործում։
Անկախ նրանից, որ վերջին վեց տարիների ընթացքում Հայաստան-Ռուսաստան ՌազմաՔաղաքական դաշնակցության և Հայ-Ռուսական Եղբայրության մակարդակն իջեցվել է պատմական զրոյի (բացառապես Հայաստան-Ռուսաստան ՌազմաՔաղաքական Դաշինքը ոչնչացնող Հայաստանի գործող իշխանության պատճառով), միևնույն է, Հայաստան-Ռուսաստան ՌազմաՔաղաքական Դաշինքն ու Հայ-Ռուսական Եղբայրությունը, ազնիվ, հավատարիմ, համարձակ, չկոռումպացված, չնահանջող թիմով, վայրկյան առաջ պետք է փրկել, պաշտպանել, զարգացնել և այն միշտ պահպանել աչքի լույսի պես։
Ի դեպ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը ԱՊՀ պետությունների մեջ միակն էր, որը 2022 թվականի փետրվարի 24-ին պաշտոնապես դիմել էր Ռուսաստանի Դաշնության Նախագահին՝ 44-օրյա պատերազմին ուղղակի մասնակցած «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական քաջերի ջոկատով մեկնել Դոնբաս և ՌԴ ՊՆ զինվորականների հետ միասին մասնակցել Ադրբեջանի շահերը մշտապես պաշտպանող, 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանին ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերած Ուկրաինայի իշխանությունների դեմ իրականացվող ռազմական գործողություններին։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...