Քաղաքական դասալիքի «հայտնությունը» կամ ինչի՞ մասին է լռում Իշխան Զաքարյանը. Սուրենյանց
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Համահայկական խաղերի կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկելով Ազգային հերոսի կոչում շնորհել մարզիկ Արթուր Ալեքսանյանին:
Միանգամից արձանագրեմ, որ Արթուր Ալեքսանյանին մարզական լեգենդ եմ համարում և ամենևին կասկածի տակ չեմ դնում նրա որակները:
Խնդիրն այստեղ Իշխան Զաքարյանն է, ով պարզապես շահարկում է հայտնի մարզիկի անունը՝ «մարդամեջ» դուրս գալու համար:
Մեկը հարցնող լինի՝ երեք տարի պատգամավոր ես, որևէ մեկը ծպտունդ չի լսել, թե՞ «օճառվելու» համար հարմար թեմա չես գտել:
Բայց եթե Իշխան Զաքարյանը մի փոքր հիշողություն ու բարոյականություն ունենար, առաջին հերթին, որպես պատգամավոր, գոնե մեկ անգամ կհիշեր Արցախի ռազմաքաղաքական պատանդառված ղեկավարների մասին, որոնցից շատերին համարում էր իր ընկերը: Գոնե մի հայտարարություն կաներ Բակո Սահակյանին կամ Արկադի Ղուկասյանին աջակցող, մանավանդ, էս մարդկանց անունները տարիների ընթացքում «կանաչ լույս» է եղել Իշխանի համար՝ հերթական «յուղոտ պատառը» պոկելու համար:
Բայց Իշխանը «շառոտ» թեմաներ չի սիրում, մանավանդ, որ ընդդիմադիր պատգամավորական մանդատով նրան շատ վաղուց «արածացնում» են իշխանության «արոտավայրում»:
Հա, ի դեպ, Ազգային հերոսի կոչման մասին ի՞նչ իրավունք ունի խոսել քաղաքական դասալիքը, որի համար արժեքը ոչինչ է: Կամ՝ ո՞վ ասեց, որ մարզական, բարոյական լեգենդին պետք է անմիջապես նույնացնել Ազգային հերոսի հետ, մանավանդ, որ դա պետության բարձրագույն պարգև է, որին արժանանալու համար ցանկացած մեկը պետք է գնահատվի առաջին հերթին պատմության ու մի քանի սերունդների կողմից:
Եվ վերջապես՝ ի՞նչ կապ ունի Իշխանը սպորտի հետ, եթե չհաշվենք պետական համակարգում նրա կարճ մարզական պաշտոնավարումը, ինչի հետևանքը դարձավ մարզական ենթակառուցվածքների փոշիացումը(դե Ծաղկաձորում դղյակ ունենալ էր պետք):
Արթուր Ալեքսանյանին կարելի է անվերջ մեծարել, բայց կարծում եմ՝ լեգենդար մարզիկի համար էլ վիրավորական է «ձոնվել» քաղաքական դասալիքի կողմից:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...