Փեզեշքիանն առաջարկել է հարվածել Ադրբեջանում Իսրայելի հետ կապված օբյեկտներին. The Telegraph
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նորընտիր նախագահը պայքարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ՝ փորձելով կանխել համակողմանի պատերազմն Իսրայելի հետ, գրում է The Telegraph-ը:
Բրիտանական պարբերականի պնդմամբ՝ Իրանի իշխանությունները տարաձայնություններ ունեն հուլիսի 31-ին Իրանի մայրաքաղաքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության առնչությամբ Իսրայելին պատասխանելու հարցում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր գեներալները պնդում են ուղիղ հարվածներ հասցնել Թել Ավիվին և իսրայելական այլ քաղաքներին՝ կենտրոնանալով ռազմական բազաների վրա՝ քաղաքացիական անձանց զոհերից խուսափելու համար:
Սակայն Մասուդ Փեզեշքիանը, որը բարեփոխիչների թևի ներկայացուցիչ է և նախագահական ընտրություններում հաղթել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թեկնածուին, առաջարկել է թիրախավորել իսրայելական գաղտնի բազաները Իրանի հարևան երկրներում, նշում է The Telegraph-ը՝ հավելելով, որ Իրանն ավելի վաղ թիրախավորել էր Իրաքյան Քրդստանում գտնվող Մոսադի՝ Իսրայելի հետախուզական գործակալության «լրտեսական բազաները»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փորձում է այնպես անել, որ Փեզեշքիանը համաձայնի Իսրայելի դեմ ավելի ագրեսիվ հաշվեհարդար տեսնելուն, The Telegraph-ին ասել են նախագահի օգնականները:
Թե ինչպես Իրանը կարձագանքի Իսրայելին, վերջնական որոշումը կայացնելու է այաթոլլա Ալի Խամենեին՝ գերագույն առաջնորդը:
«Պարոն Փեզեշքիանը մտավախություն ունի, որ Իսրայելի վրա ցանկացած ուղղակի հարձակում լուրջ հետևանքներ կունենա»,- ասել է նախագահի մերձավոր օգնականը:
«Նա առաջարկել է թիրախավորել Իսրայելի հետ կապված ինչ-որ օբյեկտ Ադրբեջանի Հանրապետությունում կամ Իրաքյան Քրդստանում, և այդ երկրներին նախապես տեղյակ պահել ու ավարտին հասցնել ամբողջ դրաման», - ասել է մյուս օգնականը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...