Քրտինքով վաստակած հաղթանակը չպետք է հենց այնպես գնա՝ կորի. Ռոման Մուրադյան
Երիտասարդ մարզիկների աջակցության «Մուրադյան» հիմնադրամի նախագահ Ռոման Մուրայանն օրերս հանդես էր եկել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ մրցավարական կողմնակալ վերաբերմունքի դատապարտմամբ և կարծիք էր հայտնել, որ Հայաստանի իշխանություններն ու պատկան գերատեսչությունները պետք է պաշտպանեն մեր մարզիկների ձեռքբերումները: Մենք մի քանի հարց ուղղեցինք պարոն Մուրադյանին՝ այդ կապակցությամբ:
-Պարոն Մուրադյան,Դուք հայտարարեցիք, որ մեր մարզիկների հաջողությունները պաշտպանելու համար պետական մակարդակով համապատասխան աշխատանք պետք է տարվի: Դրա նախադեպը նախկինում եղե՞լ է Հայաստանում կամ մի այլ երկրում:
-Իհարկե եղել են շատ երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում: Այդ պրակտիկան այսօր էլ կա, ուղղակի պետք է հետևողական լինեն, ուրիշ գործերով չզբաղվեն: Դա իրենց գործառույթն է: Մենք էլ պետք է ուշադրության կենտրոնում պահենք այդ հարցերը: Ես կոչ եմ անում մեր բոլոր մեդալակաիր սպորտսմեններին, որ իրենք էլ հետևողական ու ակտիվ լինեն, նաև՝ իրենց սոցցանցերում դա լուսաբանեն, որպեսզի հասնենք արդարացի լուծման:
-Արթուր Ալեքսանյանի դեպքում որքա՞ն է հավանականությունը, որ չեմպիոնական տիտղոսը կվերադարձվի մեր մարզիկին:
-Եթե լինի արդարադատություն, իսկ Լոզանի դատարանի պարագայում, կարծում եմ, պետք է որ այդպես կլինի, արդյունքի կհասնենք: Մենք ունեցել են նմանատիպ նախադեպ, երբ թուրք ըմբիշի մոտ խախտում էր արձանագրվել: Այն ժամանակ չեմպիոնական ոսկին վերադարձվեց ըմբիշ, աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանին:
-Այսպիսի երևույթները բացասական ազդեցություն չեն ունենա՞ երիտասարդ մարզիկների վրա, եթե արդարությունը չվերականգնվի, և ի՞նչ պետք է անել, որ խուսափենք դրանից:
-Այո, այսպիսի դեպքերը կարող են նեգատիվ ազդել երիտասարդ մարզիկների վրա, բայց մեր խնդիրն էլ հենց այն է, որ տեր կանգնենք մեր մարզիկների ձեռքբերումներին: Երիտասարդ սերունդը պետք է տեսնի, որ իր թիկունքում ուժ կա, ուժեղ պետական համարգ և մարմիններ, ակտիվ հասարակական աջակցություն կա: Ժողովրդական լեզվով ասած՝ հալալ քրտինքով վաստակած հաղթանակը չպետք է հենց այնպես գնա՝ կորի:
Նաև այդ նպատակով է «Մուրադյան» հիմնադրամը ծավալում իր գործունեությունը: Հայ սպորտսմենների երիտասարդ սերնդի աջակցության համար մեր հիմնադրամը բազմաթիվ անվանական կրթաթոշակներ է սահմանել՝ մեր անվանի մարզիկների անունով, այդ թում՝ Արթուր Ալեքսանյանի անվամբ: Երիտասարդները պետք է դաստիարակվեն մեր հզոր մարզիկների օրինակով, ոգևորվեն նրանց հաղթանակներով և նոր սպորտային հաղթանակներ բերեն մեր երկրին ու ժողովրդին:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»