Հայաստանը չի կարող կտրել ԵԱՏՄ-ի պորտալարը
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին, քննարկել տարածաշրջանային զարգացումները։ Ըստ կառավարության մամուլի ծառայության, Գրիգորյանն ու Սոբհանին քննարկել են նաև հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցեր, անդրադարձել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարներին:
Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում ստորագրվել էր Ազատ առևտրի համաձայնագիր Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել էր Մհեր Գրիգորյանը։
ԵԱՏՄ-ն առանցքային նշանակություն ունի Թեհրանի համար, զուր չէ, որ այդ օրերին տեղեկություններ էին շրջանառվում, որ Թեհրանն է պնդել հայկական կողմի մասնակցության վրա։ Մինչ այդ, նաև դրանից հետո ՀՀ իշխանությունները բոյկոտում են ՌԴ մասնակցությամբ բոլոր միջոցառումները՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի գծով։ Իսկ Թեհրանը ցանկանում է առավել լայն գործակցություն իրականացնել ԵԱՏՄ երկրների հետ, և Հայաստանը դիտարկվում է որպես միակ տարանցիկ ուղի և կամուրջ։
Մինչ ՀՀ գործող իշխանությունները փորձում են Արևմուտքի հետ հարաբերությւոնների խորացում բեմադրել, հայտարարում են ՀԱՊԿ-ի անդամությունը դե-ֆակտո կասեցնելու մասին, Իրանի կենսական շահերից է բխում ՀՀ ներգրավվածությունը ԵԱՏՄ-ում։ Թերևս, հենց այս հարցերն էլ քննարկվել են Գրիգորյան-Սոբհանի հանդիպմանը։
Ագնեսա Վարդանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...