Փաշինյանի իշխանության հիմքը «չաղռուստամներն» են
Հայաստանի գործող իշխանություններն ամենևին չեն խորշում քրեական հանցագործների հետ շփումներից, օգտվում են նրանց ծառայություններից, նաև տարատեսակ արտոնություններով օժտում հատկապես նրանց, ովքեր կատարում են վարչախմբի կեղտոտ հանձնարարությունները։
Թեև Հայաստանում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենք է գործում, իշխանության «սրտի» հեղինակություններից մեկին կալանավորեցին միայն մեկ այլ քրեական հեղինակության՝ «Ֆազի» աղմկահարույց սպանությունից հետո։
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների, օրերս կալանավորված Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամ» մականունով, «Աստղիկ» բժշկական կենտրոնում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի օգնական, Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանին։ Ըստ մեր աղբյուրների, Ստեփանյանին խոստացել են մեղմ վարվել նրա հետ, տեղավորել «Դատապարտյալների հիվանդանոցում», եթե բանտից շարունակի կատարել իշխանության հրահանգները։
Քրեակատարողական ծառայությունն իհարկե, հերքում է տեղեկությունները, բայց չի կարողացել հերքել, որ բուժկենտրոնում կալանավորածն արտոնյալ պայմաններում է գտնվել։ «Չաղ Ռուստամը» իշխանության վերին օղակների հետ միշտ է լավ հարաբերություններ է ունեցել։
Փաշինյանի մեկ այլ օգնական Նաիրի Սարգսյանն ու նրա պատգամավոր եղբայր, «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը Ռուստամի մտերիմներից են, քանիցս օգնել են նրան տարբեր հարցերում, իրենք էլ օգտվել նրա ծառայություններից։
Քրեականների հետ շփումներով աչքի է ընկել նաև Փաշինյանի օգնական Դավիթ Գևորգյանը։ Ըստ Արագածոտնի մարզում տարածված տեղեկությունների, մարզպետ եղած ժամանակ համայնքապետերից մեկի հետ հաշիվները մաքրելու համար Գևորգյանը դիմել էր հայտնի «օրենքով գողերից» մեկի օգնությանը։
Նանե Մակարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...