Պուտինի այցի ընթացքում Ադրբեջանը սրում է իրավիճակը տարածաշրջանում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 18-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Այցի հիմնական օրվա ծրագիրը մեկնարկում է այսօր։ Սա Պուտինի և Ալիևի երրորդ անձնական հանդիպումն է 2024 թվականին։ Գլխավոր միջոցառումը լինելու է երկկողմ բանակցությունների երկու փուլերը, որոնք կանցկացվեն նեղ և ընդլայնված ձևաչափերով։
Նշվում է, որ ՌԴ նախագահի` Բաքու պետական այցի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավար Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևն ի թիվս այլ հարցերի կքննարկեն նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, այդ թվում՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման։ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունն այցից առաջ հաղորդագրություն է տարածել, նշել, թե Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ «Առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումն ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»,- ասվում է փաստաթղթում։
Մինչ ՌԴ նախագահը բանակցություններ է վարում, Ադրբեջանը շարունակում է մեղադրանքներ հասցեագրել հայկական կողմին։ Վերջին մեկ շաբաթում Բաքուն հինգ անգամ Հայաստանին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Միայն երեկ մեղադրել են Նախիջևանի Ջուղայի շրջանում և Վարդենիսի շրջանի դիրքերից Քելբաջարի՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար։
Հայկական կողմը բավարարվում է ընդամենը հերքումներ տարածելով, իսկ «գերագույն գլխավոր» հրամանատարը «Իրական Հայաստանի» մասին անորակ ոտանավոր է երկնում, ասես մեր շուրջ ոչինչ տեղի չի ունենում։
Հրաչուհի Սարգսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...