Բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. պահանջում են գերիների վերադարձը
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև ակցիա է կայացել. Բաքվում պահվող հայ գերիների ու անհետ կորածների հարազատները նամակ են հանձնել ՄԱԿ-ի մշտական համակարգողին: Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնով ՄԱԿ-ի ուշադրությունն են հրավիրել՝ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի խնդրին։ Ներկաները պահանջել են ՄԱԿ-ից՝ հրատապ միջամտություն՝ հայ գերիների ազատ արձակման համար և կոչ են անում վերանայել՝ COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը։
«Հայկանդուխտ» ավանդապաշատ ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Ռուզաննա Ստեփանյանը նշել է՝ խորը մտահոգություններ ունեն ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանն Ադրբեջանում անցկացնելու որոշման վերաբերյալ: Նրա խոսքով, այդ որոշումն անհամատեղելի է քաղաքակիրթ աշխարհի արժեքների հետ։ Ռուզաննա Ստեփանյանի խոսքով, Ադրբեջանի բանտերում շարունակվում են անօրինական պահվել հայ գերիներ: Սա հակասում է միջազգային իրավունքի նորմերին և մարդու իրավունքներին:
«Ադրբեջանը իրականացրել է Արցախի բնակչության բռնի տեղահանում, ինչը համարվում է ցեղասպանության տեսակ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի: Ադրբեջանը չի կատարել ՄԱԿ-ի պահանջներն Արցախի հարցի վերաբերյալ: Սա ցույց է տալիս Ադրբեջանի վերաբերմունքը միջազգային կազմակերպությունների և ընդհանրապես միջազգային իրավունքի նկատմամբ: Մտավախություն կա՝ COP 29-ից հետո Ադրբեջանի իշխանություններն ընդհանրապես կարող են խոչընդոտել հայ գերիների ազատ արձակմանը»,- նշել է նա:
«Համահայկական ճակատ» շարժման ներկայացուցիչը նշել է, թե շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն էլ տարբեր հարթակներում շոշափում է գերիների հարցը։ «Այս հարցում յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա»,- ասել է նա։
Ակցիայի մյուս մանրամասները՝ տեսանյութում.




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...