Բանգլադեշի նախկին վարչապետի դեմ 50-ից ավելի քրեական գործ է հարուցվել
Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինան քրեական պատասխանատվության կենթարկվի ևս 7 սպանության համար, ինչի արդյունքում նրա տապալումից հետո նման դեպքերի թիվը հասել է 51-ի, գրում է Daily Star-ը։
Հինգ գործ հարուցվել է Դաքքայում, մեկը՝ Նարսինգդիում՝ կապված վերջին ուսանողական ապստամբության ժամանակ զոհվածների հետ, իսկ Բոգուրայում գործ է հարուցվել 2018 թվականին տեղի ունեցած սպանության համար։
Օգոստոսի սկզբին, զանգվածային հակակառավարական ցույցերի ֆոնին, Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական տվեց և փախավ երկրից՝ թաքնվելով Հնդկաստանում:
Հասինայի դեմ ապստամբությունը ղեկավարած զինվորական պաշտոնյաների, քաղաքացիական առաջնորդների և ուսանողական ակտիվիստների միջև բանակցություններից հետո երկրի ժամանակավոր ղեկավար է նշանակվել Նոբելյան մրցանակակիր Մուհամմադ Յունուսը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...