Ռուսաստանը Դոնբասից զորքեր չի ուղարկի Կուրսկի մարզ. Bloomberg
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է Դոնբասի առաջնագծից զորքերը չտեղափոխել Կուրսկի մարզ, որտեղ արդեն երրորդ շաբաթն է, ինչ շարունակվում է Ուկրաինայի Զինված ուժերի գրոհը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրին։
Չնայած ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը դեպի ռուսական տարածք խորանալը կասեցնելու անհաջող փորձերին՝ ռուսական բանակը Դոնեցկի մարզում հարձակումը չի թուլացնում, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը առաջխաղացում են կատարել Ուկրաինայի Զինված ուժերի՝ Դոնբասում կարևոր լոգիստիկ հանգույց ծառայող Պոկրովսկ քաղաքի տարածքում:
Սակայն, ըստ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW)՝ ռուսական զորքերի որոշ թվաքանակ դեռևս Ուկրաինայի հարավից և արևելքից տեղափոխվել են Կուրսկի մարզ, սակայն նրանց ստորաբաժանումները առաջնագծում չեն տեղակայվել։
Ռազմական վերլուծաբան Յան Մատվեևի կարծիքով՝ Կուրսկի մարզում ուկրաինական ուժերի կողմից վերահսկվող բնակավայրերը վերադարձնելու համար անհրաժեշտ կլինի 40-50 հազար ռուսաստանցի զինվորական։
Ըստ Bloomberg-ի աղբյուրի՝ Կրեմլը մտադիր է այս գործողության մեջ ժամկետային զինծառայողների ներգրավվել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...