Հայաստանի հարցերը լուծում են Հայաստանից դուրս
Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր մեկնում է Անկարա` հանդիպելու Թուրքիա ԱԳՆ նախարար Հաքան Ֆիդանին։ Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ, Բայրամովի այցի ընթացքում կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Հայ-ադրբեջանական հարաբերությունները քննարկել էին նաև օրերս Բաքվում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ։
Հայաստանին վերաբերող հարցերը տարածաշրջանում և գերտերությունների կողմից քննարկվում են, առանց ՀՀ մասնակցության։ Փաշինյանական իշխանության անհեռատես և ապիկար քաղաքականության արդյունքում Հայաստանը սուբյեկտից վերածվել է օբյեկտի, որին հարկ չեն էլ համարում ծանուցել գործընթացների մասին։ Միգուցե, Նիկոլ Փաշինյանին այդ ծանուցումներն առանձնապես չեն էլ հուզում, հեծանվորդի նրա վարքն այլ եզրակացության տեղ չի թողնում:
Փաստացի, այսօր Փաշինյանին ՀՀ իշխանության ղեկին պահելը բխում է գրեթե բոլոր կողմերի շահերից։ Սուբյեկտայնությունից և ինքնիշխանությունից զուրկ պետությունը համեղ պատառ կարող է դառնալ բոլորի համար, իսկ տարածաշրջանում այլ աշխարհաքաղաքական շահերին Հայաստանը վաղուց վնասել չի կարողանում։
Ըստ էության, առայժմ միայն արտաքին խաղացողների հակամարտության շնորհիվ է, որ դեռևս Հայաստանից շատ բան չեն կտրել։ Թեպետ, ինչ-որ պահի, բոլորի շահերը կարող են համընկնել։ Իսկ մինչ այդ, Փաշինյանն ու իր թիմը կշարունակեն օգտվել պետության բարիքներից, բարելավել իրենց կեցությունը։
Մերի Կարապետյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...