«Զանգեզուրի միջանցքի» շուրջ օղակը սեղմվում է, իսկ Փաշինյանը զբաղված է հեծանիվ քշելով
Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, նրանք մտքեր են փոխանակել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային միջանցքի բացման շուրջ։ Պուտինն օրեր առաջ պետական այցով Բաքու էր մեկնել։
Երեկ նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան է անդրադարձել հաղորդակցության ուղիների բացմանը, նշել, թե Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է համապատասխանի տարածաշրջանի շահերին։ Ըստ Զախարովայի, երթուղին, որը պետք է Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով միացնի Նախիջևանի հետ, քննարկվում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև հաղորդակցությունն ապաշրջափակելու հարցում ակնհայտ է և հայտնի։ «Մենք ելնում ենք նրանից, որ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք կբերվեն և կիրականացվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով, որպեսզի դա համապատասխանի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև նրանց հարևանների շահերին»,- հավելել է նա:
Զախարովան պնդել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գործող փաստաթուղթ է, և դրա այլընտրանքը չկա։ «Եթե Ձեզ հայտնի է այլ բան, եթե ձեզ հայտնի է, որ Հայաստանում որևէ մեկը պաշտոնական բարձր մակարդակով հրաժարվել է այդ փաստաթղթից, կամ ասենք՝ հետ է կանչել իր ստորագրությունը, կամ պաշտոնական հայտարարություն է արել, թե այդ փաստաթուղթն այլևս չի գործում, ապա մենք այդ մասով կմեկնաբանենք։ Բայց, այս պահին նման բան չենք լսել», - ասել է նա։
ՀՀ իշխանությունները պարբերաբար հայտարարում են, թե եռակողմ հայտարարությունը խախտվել է հենց Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից, իսկ հաղորդուղիներն անցնելու են ՀՀ իրավազորության ներքո։ Միևնույն ժամանակ, որևէ հայտարարություն չեն արել հայտարարությունից ստորագրությունը հետ կանչելու մասով։ Փաշինյանը շատ ավելի կարևոր գործեր ունի, հեծանիվ է վարում, լոբի մաքրում, կամ խնջույքների մասնակցում։
Շուշանիկ Մարկոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...