Ալմա-Աթան աքսիոմ չէ. կառավարությունը մանիպուլացնում է
Հայաստանի կառավարությունը հրապարակել է Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը, ըստ որի կողմերը համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Ու թեպետ գործող իշխանությունները փորձում են դա որպես դիվանագիտական ձեռքբերում ներկայացնել, հենց կանոնակարգի տեքստում նշվում է, թե այդ համաձայնությունը վերջնական չէ։ Գործընթացը կարող է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանալ։ «Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերություննների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին», - նշված է փաստաթղթում։
Փորձագետները դեռ 2022 թ. հոկտեմբերից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս և հայտարարեց, որ սահմանազատումն ու սահմանագծումն անցկացվելու է Ալմա Աթայի հռչակագրով, նշում էին, թե այդ հռչակագիրը չունի քարտեզային նկարագիր։ Ադրբեջանը ոչ միայն այդ հարցում, այլև կանոնակարգում ամրագրված ձևակերպման մեջ մեծ մանևրի տեղ է թողել իր համար։
Գործող իշխանություններն ու նրանց սպասարկուներն այժմ էլ պնդում են, թե Ադրբեջանը պարտավոր է լինելու հետ քաշել իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Նման պահանջ կանոնակարգը ոչ միայն չի տալիս, այլև Բաքվին հնարավորություն է ընձեռում խաղալ իր խաղը։ Չի բացառվում, որ Ադրբեջանը մեկ-երկու դիրքից հետ քաշվի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա դա ձեռբերում ներկայացնել, բայց 200 ք/կմ տարածքի դեօկուպացիան առնվազն ֆանտաստիկայի ժանրից է։
Անուշ Մանուկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...