Նիգերում հեղեղումների հետևանքով ավելի քան 270 մարդ է զոհվել
Նիգերում ռեկորդային տեղատարափ անձրևների հետևանքով առնվազն 273 մարդ է զոհվել և ավելի քան 700 000-ը դարձել ներքին տեղահանված: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Ագադես քաղաքը, որը գտնվում է Սահարա անապատի նիգերական հատվածում և սովորաբար համարվում է Աֆրիկայի ամենաշոգ և չոր կլիմա ունեցող քաղաքներից մեկը, ջրի տակ է հայտնվել:
Մարդկանց մեծ մասը զոհվել է այն բանի պատճառով, որ նրանց տները կառուցվել էին չթրծված կավե բլոկներից, որոնք նախատեսված չեն առատ տեղումների համար, իսկ տեղատարափ անձրևները շարունակվում են մայիսից, և այդ տները պարզապես փլվում են խոնավության տևական ազդեցությունից:
Ըստ Քաղպաշտպանության ազգային ծառայության՝ ամենից շատ տուժել են Տաուա և Մարադի շրջանները, որտեղ հաշվվում է համապատասխանաբար 87 և 86 զոհ: Ընդհանուր առմամբ, ջրհեղեղներ են գրանցվել երկրի 266 համայնքներից 201-ում, ավերվել է ավելի քան 73 000 բնակելի շենք։
Նիգերի իշխանությունները կոչ են անում բնակչությանը լքել հեղեղումների սպառնալիքի տակ գտնվող շրջանները. աղետի գոտիներ են ուղարկվում ջոկատներ՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու և մարդկանց փրկելու համար:
Օդերևութաբանների տվյալներով՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում անձրևներ են տեղացել Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի մի շարք երկրներում՝ Գվինեայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Կոտ դ’Իվուարում, Լիբերիայում, Մալիում, Նիգերում, Նիգերիայում, Տոգոյում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...