Անժելա Թասալյանը՝ «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության Կանանց Խորհրդի ղեկավար
Անժելա Թասալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի՛ ընկերներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ, լինելով 22 տարվա հանրապետական, ես որոշեցի հեռանալ ինձ համար այդքան սիրելի կուսակցությունից: Արցախի կորստից հետո ես դեռ հույս ունեի, որ իմ քաղաքական թիմը լուրջ քայլեր կձեռնարկի, ցավոք, իմ հույսերն ապարդյուն էին...
Այսօր ես հեռանում եմ հանրապետական կուսակցության շարքերից և հստակ գիտակցումով միանում ազգային, պետական, ռազմական, քաղաքական այն միակ ուժին, որն անշեղորեն պայքարել և պայքարում է հանուն հայոց պետության (Հայաստանի և Արցախի) և հայ ժողովրդի լինելիության: Շնորհակալ եմ իմ ընկերներին, որոնց հետ իմ անցած ճանապարհը կյանքի մեծ փորձ էր ինձ համար, որի արդյունքում էլ ես շարունակելու եմ գործել հանուն հայ ժողովրդի և հայոց պետության պահպանման և հզորացման։
Ես այժմ միացել եմ «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությանը, որի նախագահ Խաչիկ Ասրյանը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի դեմ թշնամի Ադրբեջանի կողմից սանձազերծված երեք պատերազմների կամավոր մասնակից է, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, որպեսզի միասին պայքարենք հանուն հայ ժողովրդի գոյության և ի փառս Հայոց պետականության։ Ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել պարոն Խաչիկ Ասրյանին՝ մեր հրամանատարին, իմ գաղափարակից ընկերոջը՝ ինձ նման պատասխանատու առաքելություն վստահելու համար: Այժմ ես «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան կուսակցության Կանանց Խորհրդի ղեկավարն եմ։
Թող Աստված զորավիգ լինի հայ ժողովրդին և Հայաստան աշխարհին։




















Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»
Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա Մաթևոսյան
Baghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»