Մոսկվայի զգուշացումը Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցից մեկ օր անց Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, որը նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։
Ըստ հայկական կողմի՝ քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Փաշինյանն ու Օվերչուկն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների: Թե ինչ են քննարկել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, չի հաղորդվում։
Օվերչուկն առանձին հանդիպում է ունեցել նաև Մհեր Գրիգորյանի հետ, հայտարարել, թե Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կարող է կազմել 14-16 մլրդ դոլար։ Նրա խոսքով, 2023 թվականին Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ առևտուրն աճել է 55,8 տոկոսով՝ հասնելով 7,4 մլրդ դոլարի։ Միայն այս տարվա առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է 8,4 մլրդ դոլար։ Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, թե 2015 թվականին ԵԱՏՄ-ին միանալուց ի վեր Հայաստանի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն աճել է 2,3 անգամ։
Ըստ էության, ՌԴ փոխվարչապետը եկել է Երևան՝ ՀՀ իշխանություններին նախազգուշացնելու, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը տնտեսական հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։ Ռուսական կողմը վերջին ամիսներին մի քանի անգամ բաց տեքստով զգուշացումներ է արել, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների կասեցումը շղթայական ազդելու է նաև ԵԱՏՄ և ԱՊՀ անդամակցության վրա։
Ըստ ամենայնի, ամերիկյան կողմն էլ տեղյակ է եղել Օվերչուկի այցից, Բլինքենն էլ զանգել էր՝ իր զգուշացումներն անելու։
Նինա Սահակյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...