Կգա՞ Մակրոնը Հայաստան
Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։ Երեկ նա այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Ստեֆան Սեժուրնեն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև այցելել են Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Այսօր ԱԳՆ-ում կայանալու է երկու նախարարների հանդիպումը, ապա համատեղ ասուլիսը։ Սեժուրնեն կհանդիպի նաև Նիկոլ Փաշինյանին ու այլ պաշտոնյաների։
Ուշագրավ զուգադիպությամբ օրեր առաջ հայկական մամուլում տեղեկություն տարածվեց, թե անկախության օրվա կապակցությամբ Հայաստան է այցելելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցի մասին խոսակցությունը շրջանառվում է ընդհուպ 2021 թվականից: Մի առիթով սակայն, Ֆրանսիայի դեռևս այն ժամանակ դեսպան Ջոնաթան Լաքոթը հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստան կայցելի, եթե լինի նաև Ադրբեջան այցի հնարավորություն:
Այժմ էլ կողմերը չեն հաղորդում՝ Սեժուրնեն եկել է Մակրոնի այցը նախապատրաստելո՞ւ, թե՞ նրա փոխարեն։ Համենայն դեպս, Մակրոնի՝ Ադրբեջան այցելելու որևէ տարբերակ գոյություն չունի։ Չի բացառվում, որ Փարիզը բավարարվել է միայն արտգործնախարար ուղարկելով։
ՀՀ գործող իշխանություններին դա էլ շատ է։
Ինեսա Գրիգորյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...