Փաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի ՀՀ պետական պահպանության ծառայության պետն ու տեղակալները, որոնք զբաղեցնում են ոչ զինվորական ծառայության պաշտոն, իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել, հատուկ միջոցներ և զենք կրել, պահել և կիրառել։ Համապատասխան փոփոխություններ կկատարվեն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքներում։
«Ծառայության հատուկ բնույթով ու առանձնահատկություններով պայմանավորված տեղի ունեցող պահպանական միջոցառումներին հաճախակի անմիջապես մասնակցում է անձամբ ՊՊԾ պետը, ինչպես նաև պետի տեղակալները, և այդ միջոցառումների ընթացքում վերջիններս, իրենց իրավասության սահմաններում, կազմակերպում և ղեկավարում են իրականացվող գործողությունները, անձնական օրինակով ենթակաների մոտ առաջացնում պատասխանատվության զգացում իրենց ծառայողական պարտականություններն առավել զգոն և բարեխղճորեն կատարելու նկատմամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Օրենսդրական փոփոխություններով` ՊՊԾ ծառայողներին նաև իրավունք կվերապահվի պահպանական միջոցառումների իրականացման ժամանակ օգտագործել ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները։ Այս նախագծի ընդունումը համարվել է անհետաձգելի։ Նիկոլ Փաշինյանը վախ ունի ոչ միայն ընդդիմությունից ու հանրությունից, այլև սեփական թիկնապահներից, և այժմ ՊՊԾ պետին ու նրա տեղակալներին զենք կրելու իրավունք է շնորհում։ Այդ պաշտոններում նա ամենահավատարիմներին է նշանակել, որոնց վրա էլ կարող է հույս դնել։
Լալա Օհանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...