Ռուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին հակասում են ողջախոհությանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Համահայկական երկրորդ գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար։ Ըստ Փաշինյանի, նաև դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։ «Անընդհատ քննարկվում է՝ արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին: Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացված հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել և արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Կամ, եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում և դրանք համոզիչ չեն, ամեն վայրկյան Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից», - նշել էր Փաշինյանը։
Մոսկվայից հերքել էին, իսկ Զախարովան շատ ավեի կոշտ և ծաղրալից հայտարարություն էր արել։ «Ինձ թվում է, որ հայտարարությունները հակասում են ողջախոհությանը և իրականությանը։ Որովհետև, եթե ձեզ ինչ-որ բան «սպառնում է», հատկապես ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի խոսել այն մասին, որ Հայաստանը դեռ մնում է ՀԱՊԿ-ում։ Եթե նրանք մնում են, նշանակում է՝ սրա մեջ ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում։ Միաժամանակ, ասում էին, որ ՀԱՊԿ-ն է «դուրս եկել Հայաստանից»,- ասել է Զախարովան՝ Եվրասիական կանանց IV ֆորումի շրջանակներում։
Եվ իսկապես, սա այն դեպքն է, երբ հնարավոր չէ չհամաձայնվել Զախարովայի հետ։ Եթե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում է վտանգի մասին ու շարունակում մաս կազմել այդ կազմակերպությանը, ուրեմն գործ ունենք հասարակ երեսպաշտության հետ։
Նանե Գրիգորյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...