Վահագն Խաչատուրյանը ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետ Ռազմիկ Միքայելյանին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետ, գնդապետ Ռազմիկ Վլադիկի Միքայելյանին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետ, գնդապետ Ռազմիկ Վլադիկի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»:
Նշենք, որ Ռազմիկ Միքայելյանը ԱԱԾ մարմիններում ծառայում է ավելի քան 25 տարի։ Գեներալը միշտ աչքի է ընկել հայրենիքի նկատմամբ պատվախնդրությամբ եւ իր աշխատանքային գործունեության ընթացքում դրսեւորել է սպային հարիր բարձր պատասխանատվություն եւ պրոֆեսիոնալիզմ:





















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...