Ի՞նչ կորոշի ՍԴ-ն. խնդրահարույց հարցեր կան
Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով կքննի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը: Օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց հատուկ ընդգծվել էր, որ այդ համաձայնությունը վերջնական չէ։ Այժմ ՍԴ-ն խորհրդակցական սենյակում քննարկելու և հրապարակելու է իր որոշումը։ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը նշում է, թե խնդրահարույց կետեր կան կանոնակարգում, որոնց մասին կհայտնի խորհրդակցական սենյակում։
Խնդրահարույցն, իհարկե, համաձայնության վերջնական չլինելու հանգամանքն է, որն Ադրբեջանին թույլ է տալիս սահմանազատում անել որևէ հատվածում իրեն հարմար ձևով, այդկերպ օրինականացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի զավթումները։ Սահմանադրական դատարանը, մեծ հավանականությամբ, կողմ է լինելու կանոնակարգին, այն ուղարկելու է խորհրդարան։
Ի վերջո, պաշտոնավարման վեց տարիներին Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է ՍԴ-ն աղավաղելու, իր կողմնակիցներով լցնելու, հարցերն իրեն ձեռնտու ուղով տանելու համար։ Մնացել է միայն Հրայր Թովմասյանը, որի ձայնը ոչինչ չի որոշում։ Նրան էլ առաջիկայում դուրս կհանեն ՍԴ-ից, և դատական ամենակարևոր մարմինը վերջնականապես կվերաճի Փաշինյանի խամաճիկի։
Ժենյա Ադումյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...