ՔՊ-ականները նո՞ր են հիշել, թե ով է Գրիգոր Մինասյանը
Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար։ ՔՊ-ական պատգամավորները միայն այժմ են հիշել, թե ով է Գրիգոր Մինասյանը, ում որդին, ում եղբայրը։
Գրիգոր Մինասյանն արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2022-ի դեկտեմբերի 26-ից։ Ի սկզբանե տարօրինակ էր դիտվում Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբորն այդ պաշտոնին նշանակելու փաստը, բայց թե՛ իշխանությունները, թե՛ Մինասյանը պնդում էին, որ այդ հանգամանքը չի կարող ազդել աշխատանքի վրա։ Գրիգոր Մինասյանն էլ անմռունչ ծառայել է Փաշինյանին, մինչ օրվա իշխանությունը հետապնդում էր նրա եղբորն ու հորը։
Այժմ, որպես Մինասյանի դեմ ստորագրահավաքի ֆորմալ պատճառ ՔՊ-ականները նշում են Սիրվարդ Գևորգյանին արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու փաստը, հիշեցնում նրա մտերմությունը Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ, երկրորդ նախագահի գրքով լուսանկարվելը։ Դա, իհարկե, պատրվակ է Գրիգոր Մինասյանից ազատվելու։ Վերջինս չի արդարացրել իշխանությունների հույսերը։
Առաջիկայում պաշտոնին հրաժեշտ տալու անհրաժեշտության առջև է կանգնելու նաև Մինասյանի մտերիմ ընկերը՝ Կարեն Անդրեասյանը։ Նա էլ, ոչ միայն չի կարողանում կառավարել Բարձրագույն դատական խորհուրդը, այլև հասցրել է ձախողել Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր հանձնարարությունները։
Սերինե Բադալյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...