ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իսկական պատերազմ է հայտարարել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին և, մեծ հավանականությամբ, կհասնի նրա պաշտոնանկությանը։ Փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը մեկնաբանելով՝ Գրիգոր Մինասյանը հայտարարել էր, թե «առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի»: ՔՊ պատգամավորները, որոնք երեկ խմբակցության ղեկավարությանն են հանձնել Մինասյանի դեմ ստորագրահավաքի ցուցակները, զայրացած են նախարարի այս հայտարարությունից, իսկ Անդրանիկ Քոչարյանն ընդհուպ անցել է նախարարին ծաղրելուն, նրա պոֆեսիոնալիզմը կասկածի տակ դնելուն։ «Ես կուզեի, որպեսզի Գրիգոր Մինասյանը Սահմանադրություն կարդա, փաստորեն ՀՀ արդարադատության նախարարը սահմանադրություն չի կարդացել։ Նախարարը չգիտի, որ պատգամավորները խժդժություններով չեն զբաղվում, նրանք Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրացնում են»,- ասել է պատգամավորը։
Ըստ Քոչարյանի՝ ժողովուրդը դժգոհ է երկրում արդարադատության ռեֆորմների ընթացքից, բովանդակությունից, ինչպես նաև կադրային քաղաքականությունից․ «Պարոն Մինասյանը երեկ շատ անթույլատրելի և վտանգավոր հայտարարություն է արել: Արդարադատության նախարարն ԱԺ պատգամավորներին մեղադրում է խարդավանքների մեջ։ Եթե պարոն Մինասյանը մնալու է նախարար, պետք է դրա հետ կապված գա այստեղ բացատրություն տա՝ ով է խարդավանքով զբաղվող պատգամավորը: Կհրավիրենք, եթե պետք լինի, բայց իր հայտարարությունը շատ վտանգավոր է: Նա իրավունք չունի պատգամավորի արած գործողությանը որակավորում տա: Լավ կլինի, որ պարոն Մինասյանը նորից ընթերցի Սահմանադրությունը»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը:
Փաստացի, Փաշինյանն այժմ պետք է ընտրի, կամ Գրիգոր Մինասյա՞նը, կամ՝ Անդրանիկ Քոչարյանն ու մյուս ՔՊ-ականները։ Բարդ չէ ենթադրել, թե ում է ընտրելու վարչապետի պաշտոնին ծվարած անձը։
Աննա Սարգսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...