Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքը
«Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից», - Մայր Տաճարի վերաօծման արարողության առթիվ պատգամում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։
Հայ առաքելական եկեղեցին արարողությանը հրավիրել էր նաև գործող իշխանություններին, թեև տևական ժամանակ եկեղեցու և իշխանության հարաբերությունները չափազանց բարդ են եղել։ ՀԱԵ-ի ներկայացուցիչներն այսօր էլ ասում են, թե դիրքորոշման փոփոխություն չի եղել, նախկինի պես պահանջում են գործող իշխանության հեռացումը։ Բայց դա չի խանգարել, որ Փաշինյանին ու մյուսներին հրավիրեն արարաողությանը։
Փաշինյանը ներկայացել էր հարյուրավոր ուղեկիցներով, ոստիկաններով։ Սուրբ պատարագը դեռ չավարտված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ լքեցին Մայր Տաճարը, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեռ չի ավարտել պատարագը։ Պաշտոնյաները լքել էին Մայր Տաճարն այն պահին, երբ Գարեգին Երկրորդը պատրաստվում էր իջնել բեմից ու հնարավորություն տար ներկա գտնվողներին համբուրել Սուրբ խաչը ու ստանալ հայրապետական օրհնություն։
Քնար Ասլանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...