Մենք գործ ունենք դաժան բռնապետության հետ, որը ղեկավարվում է որպես ընտանեկան մաֆիայի դինաստիա․ Փոլ Գավանը՝ Ադրբեջանի մասին
ԵԽԽՎ պատգամավոր Փոլ Գավանը մեծ մտահոգություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքացիների հանդեպ սարսափելի վերաբերմունքի և նրա ռազմատենչ ու սպառնալից պահվածքի առնչությամբ իր հարևան երկրի՝ Հայաստանի նկատմամբ»։
«Մենք գործ ունենք դաժան բռնապետության հետ, որը ղեկավարվում է որպես ընտանեկան մաֆիայի դինաստիա:
Մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը Ադրբեջանում էլ ավելի է վատթարացել վերջին տարիներին՝ քաղաքական դրդապատճառներով իրավապաշտպանների, ընդդիմադիր գործիչների և անկախ լրագրողների կալանավորմամբ: Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղի 100 000-ից ավելի քաղաքացիների էթնիկ զտումները։
Կամայական ձերբակալությունները, անժամկետ կալանավորումները, դաժան ծեծը, խոշտանգումները և բռնի անհետացումները դարձել են մարդկանց ամենասարսափելի ձևով ճնշելու համակարգային միջոցներ: Այս տարի քաղբանտարկյալների թիվը եռապատկվել է, քանի որ ռեժիմը աշխատում է ապահովելու, որ բոլոր ընդդիմադիր ձայները լռեցվեն նոյեմբերին կայանալիք #COP29-ին ընդառաջ: Տխուր արտացոլումն է, որ համաշխարհային տերությունները շարունակում են COP-ը նվիրել մոլորակի ամենավատ ռեժիմներից մի քանիսին: Փողը ևս մեկ անգամ ոտնահարում է մարդու իրավունքները»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...