Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան
Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվի

Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2022 թվականի փետրվարին Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, ի հեճուկս առկա վատատեսական սպասումների, Հայաստանի տնտեսությունը սկսեց բարձր աճ գրանցել։ Աճի աղբյուրը սկզբնական շրջանում Հայաստան տեղափոխված ռուսաստանցի ռելոկանտներն էին, որոնք իրենց հետ նաև կապիտալ էին բերում մեր երկիր։ Բայց որոշ ժամանակ անց ռելոկանտները նախընտրեցին հեռանալ, քանի որ Հայաստանում առկա միջավայրը բարենպաստ չէր, վարձակալության գներն արհեստականորեն բարձրացվել էին, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանում իրավիճակը սկսեց բարելավվել։ Ռելոկանտների հեռանալուց հետո Հայաստանի տնտեսությունում բարձր աճը շարունակվեց արդեն վերարտահանման արդյունքում։ Սկզբից զարկ տրվեց արևմտյան ծագման ավտոմեքենաների, տեխնիկայի ու սարքավորումների վերարտահանմանը դեպի Ռուսաստան, սակայն Արևմուտքի կողմից ճնշումների ու պատժամիջոցների սպառնալիքի պատճառով այս ապրանքների վերարտահանման ուղին փակվեց։

Իսկ որոշ ժամանակ անց տնտեսության աճն արդեն հենվում էր Ռուսաստանից ներկրված թանկարժեք քարերի ու ոսկերչական ապրանքների հումքի ներկրման, ապա վերարտահանման վրա՝ հիմնականում դեպի ԱՄԷ և Չինաստան։ Բայց ոսկերչական ապրանքների վերարտահանման տեմպերը վերջին շրջանում անկում են ապրում։ Ինչպես տեսնում ենք, արտաքին իրավիճակը մշտական փոփոխությունների մեջ է, ու Հայաստանի տնտեսությունը կախված է այդ փոփոխություններից։ Միևնույն ժամանակ, մեր տնտեսական միջավայրի համար արտաքին բարենպաստ պայմանները ևս սկսում են փոխվել։ Ու մինչ վերարտահանման մասնաբաժինը նվազում է, տնտեսության մյուս ճյուղերում առկա բարդ իրավիճակն ավելի տեսանելի է դառնում։ «Լույս» հիմնադրամի՝ վերջերս իրականացրած վերլուծությունում արձանագրվում է, որ տնտեսական ակտիվության աճի տեմպն աստիճանաբար դանդաղում է, քանի որ բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են։

Եվ ուշագրավ է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին հուլիսի նկատմամբ կազմել է 5,6 %` դանդաղելով 0,6 տոկոսային կետով։ Հունվար-օգոստոս ամիսների տնտեսական ակտիվությունը նույնպես դանդաղել է՝ կազմելով 9 %` հունվար-հուլիսի համեմատ դանդաղելով դարձյալ 0,6 տոկոսային կետով: Տնտեսական ակտիվության աստիճանական նվազեցումն իր արտացոլումն է գտնելու նաև ֆինանսական գլխավոր փաստաթղթում՝ տարեկան բյուջեում։ Եվ եթե կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում նշվում է տարեկան նվազագույնը 7 % աճի ցուցանիշ ապահովելու մասին, ապա 2025 թվականի բյուջեի նախագծում, որը վերջերս հաստատվեց կառավարության նիստում, կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ։ Այսինքն, իշխանությունները ևս գիտակցում են, որ տնտեսական խնդիրների առաջ ենք կանգնելու, ու մի շարք ճյուղերում իսկապես մտահոգիչ իրավիճակ է։

Արդյունաբերության ոլորտում նկատվող աճը շարունակել է պայմանավորված լինել հիմնականում մշակող արդյունաբերության աճով ու աստիճանաբար դանդաղում է՝ հունիս-օգոստոս ամիսներին կազմելով միջինը 1,9 %: Շինարարության ոլորտում աճի տեմպը չնայած դեռևս բարձր մակարդակում է, սակայն աստիճանաբար դանդաղեցման միտումները խորանում են։ Արտահանման ցուցանիշները նույնպես մտահոգության առարկա են: Եթե հանում ենք ոսկերչական գործունեության հատվածը, ապա ընդհանուր արտահանման անկումն այս ոլորտում հունվար-հուլիսին կազմել է 12,1 %։ Ու բացի «հանքահումքային արտադրանք» և «բուսական ծագման արտադրանք» ապրանքախմբերից, մնացած ուղղություններով արտահանման ծավալները բացասական կամ գրեթե զրոյական կերպով են ազդել ընդհանուր արտահանման աճի տեմպերի վրա։ Եվ պարզ է, որ եթե տնտեսական ակտիվությունը նվազելու դաշտ է թևակոխում, ապա դրա արդյունքում նվազում են նաև բյուջեի եկամուտները։

Արդյունքում բյուջեի ծախսերը շարունակում են էականորեն բարձր մնալ եկամուտներից, ինչի հետևանքով բյուջեի պակասուրդն աճում է: Մյուս կողմից էլ՝ պետական բյուջեի վրա մեծանում է ճնշումը, քանի որ պետական պարտքը մեծ արագությամբ աճում է՝ օգոստոսի վերջի դրությամբ կազմելով 12,5 մլրդ դոլար՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճելով 9,5 %-ով։ Իսկ կառավարության պարտքի ծավալը նույն ժամանակահատվածում հասել է 11,9 մլրդ դոլարի՝ աճելով 10,1 %-ով։ Հայաստանի տնտեսության մեջ նկատվող այսպիսի գործընթացները վկայում են, որ երկիրը տնտեսական բարեփոխումների ու նորարարական մոտեցումների կարիք ունի, այլապես արտաքին բարենպաստ պայմանների վերացման պարագայում տնտեսական աճի նվազումը ի վերջո մեզ կանգնեցնելու է անկման շեմին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում