Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը
Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Արսենյանը հայտարարել է, թե ժամանել է, որպեսզի այս անհանգիստ ժամանակաշրջանում փորձի ջանքեր գործադրել՝ հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որպեսզի այդ հարաբերությունները լինեն այն վիճակում, որը կբավարարի կողմերին։
Ըստ ռուսական գործակալության՝ Արսենյանը նաև նշել է. - «Մենք պատասխանատու ենք մեր ժողովուրդների համար։ Մենք պետք է այնպիսի գործողություններ ձեռնարկենք, որ մեր ժողովուրդներն ապրեն հանգիստ, անվտանգ ու բարեկեցիկ միջավայրում», - Հայաստանի դեսպանի խոսքերն է մեջբերում ռուսական գործակալությունը։ Գուրգեն Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել նախագահի՝ օգոստոսի 14-ի հրամանագրով։ Դրանից օրեր առաջ նա վայր էր դրել պատգամավորական մանդատը, իսկ փաստաթղթերը Մոսկվա ուղարկել անցած աշնանը։
Արսենյանի ագրեմանը ՌԴ-ն երկար ժամանակ չէր հաստատում՝ հաշվի առնելով թե՛ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը, թե՛ հենց Արսենյանի հակառուսական հայտարարությունները։ Եվ այժմ, դեսպանի այս ճոռոմ մեկնաբանությունները ոչ այլ ինչ են, քան քծնվելու առիթ։ Իրականում Մոսկվայում լուրջ անվստահություն ունեն դեսպանի նկատմամբ, փորձում են հասկանալ, թե ինչ առաքելությամբ է ժամանել, արդյո՞ք մտադիր է քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, թե՞ Փաշինյանի ու նրա արևմտյան տերերի կողմից հանձնարարություն ունի ավելի խորացնելու անջրպետը։ Ըստ ամենայնի, իրականությունը հենց երկրորդն է, իսկ բարձրագոչ հայտարարությունները որևէ մեկին դժվար համոզեն հակառակում։
Անի Գասպարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»