Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզում
«Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից»: Այս հարցադրումներն է անում ՀՀ ԱԳՆ-ն՝ իր մամուլի խոսնակի շուրթերով, ասես, հենց նոր է գլխի ընկել, որ Բաքվին խաղաղության որևէ պայմանագիր էլ հարկավոր չէ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Ջրականում սպառնալիքների հերթական խմբաքանակն է արտանետել, Հայաստանին զգուշացրել «վերջ տալ վտանգավոր խաղերին, չզինվել, այլապես այդ ամենը լավ չի ավարտվելու»։
Բաքվի պահանջներն օրեցօր ավելանում են, սպառնալիքներն ավելի վտանգավոր դառնում, իսկ օդից ընկած հայաստանյան իշխանություններն էլ երբեմն-երբեմն իրականությունն ըմբռնելու թույլ փորձեր են անում։
Անի Բադալյանը գրել է, թե պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։ «Ինչ վերաբերում է սպառազինություններին, ՄԱԿ-ի կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։ Ավելին, միջազգային իրավունքը յուրաքանչյուր պետության իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությամբ է օժտում։ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը»,- նշել է նա։ «Մի՞թե Ադրբեջանն ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- հարցնում է ԱԳՆ խոսնակը։ Նոր հասկացա՞ք, ոչ այնքան սիրելի ԱԳՆ։
Նարինե Մանուկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»