ԱՄՆ-ն 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելին ռեկորդային 17,9 մլրդ դոլարի ռազմակшն օգնություն է տրամադրել. հետազոտություն
ԱՄՆ-ն, անցած տարվա հոկտեմբերի 7-ից առայսօր պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և Իսրայելի զինված ուժերի միջև շարունակվող թեժ հակամարտության ընթացքում, ռեկորդային 17,9 միլիարդ դոլար է ծախսել Իսրայելին ռազմական օգնության վրա: Այս մասին ասվում է Բրաունի համալսարանի «Պատերազմի ծախսերը» նախագծի զեկույցում, գրում է Times of Israel-ը:
Այս ծախսերը ներառում են նաև ՀԱՄԱՍ-ին աջակցող Եմենի հութիների կողմից իսրայելական, բրիտանական, ամերիկյան առևտրային նավերի վրա հարվածները ճնշելու ԱՄՆ ռազմածովային նավատորմի կողմից իրականացվող արշավի ծախսերը:
Ֆինանսական ծախսերը հաշվարկել է Հարվարդի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցի պրոֆեսոր Լինդա Ջ. Բիլմեսը, որը հաշվարկել էր 2001թ. սեպտեմբերի 11-ի հարձակումներից ի վեր ԱՄՆ-ի կողմից իրականացված բոլոր պատերազմական ծախսերը, ինչպես նաև հետազոտողներ Ուիլյամ Հարթունգը և Սթիվեն Սեմլերը:
Այս մեկ տարվա ընթացքում Իսրայելին ԱՄՆ-ի մատակարարած զենքի մեծ մասը զինամթերք էր՝ հրետանային արկերից մինչև ստորգետնյա բունկերների ոչնչացման զինամթերք և ճշգրիտ կառավարվող ռումբեր:
Ի տարբերություն Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային տրամադրված հրապարակայնորեն փաստաթղթավորված ռազմական օգնության, Իսրայելի պարագայում անհնար էր ստանալ ամբողջական մանրամասները, թե ինչ է ԱՄՆ-ն առաքել այս երկիր անցյալ հոկտեմբերի 7-ից ի վեր: Այսպիսով, տարվա կտրվածքով 17,9 միլիարդ դոլարը մասնակի թիվ է, կարծում են հետազոտողները:
Նրանք ընդգծել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ջանքերը՝ բյուրոկրատական մանևրումների միջոցով թաքցնելու օգնության ամբողջ ծավալը և մատակարարված համակարգերի տեսակները:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»