Մանկապարտեզների սննդի հետ խնդիր է առաջացել, պետք է ավելի խստացնել հսկողությունը. Ավինյան
2024-ին Երևանի մի քանի մանկապարտեզներում լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել էին խախտումներ, և արդյունքում Երևանի քաղաքապետարանի վերահսկողությունը խստացվել էր, նոր պայմաններ էին առաջ քաշվել: Այժմ առաջարկվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի մանկապարտեզների սննդի մատակարարման ոլորտը կանոնակարգող փաստաթուղթ: Քանի դեռ կանոնակարգը մշակման փուլում է, սննդի մատակարարման գործընթացը մինչև տարեվերջ կլինի Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության՝ 24-ժամյա ռեժիմով վերահսկողության ներքո: Այդ մասին զեկուցվեց, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ մանկապարտեզներում երեխաների սննդի որակն ամենազգայուն թեմաներից մեկն է, և որ այդ ուղղությամբ պետք է աշխատել ամենօրյա ռեժիմով:
«Հիմա, իհարկե, մեխանիկորեն որոշակի պրոցեսներ իրականացվում են։ Առաջարկում եմ՝ աշխատանքային խումբ պետք չէ ձևավորել։ Պետք է ունենալ կանոնակարգման փաստաթուղթ: Պետք է հավելյալ հնարավորինս պահանջներ ներդնել մեր տեխբնութագրերում, որոնք, վստահ կլինենք, որ կերաշխավորեն սննդի բարձր որակ»,- ասաց Ավինյանը՝ հիշեցնելով, որ նոր ստանդարտացումների պրոցեսներ կան, և որ այդ ստանդարտացումները պետք է ներառված լինեն շրջանառվող փաստաթղթում, իսկ նոր ստանդարտացումների կիրառումն ապահովելու համար դրանք պետք է դարձնել ավագանու, քաղաքապետի որոշում կամ մեկ այլ բան:
Ավինյանը նաև հորդորեց՝ աշխատանքներն այս ուղղությամբ ավելի շուտ սկսել՝ հաշվի առնելով, որ առաջիկայում գնումների վարչությունը պետք է զեկույց ներկայացնի:
«Ցանկալի կլինի, որ արդեն որոշակիորեն նախանշվի, թե ինչ նոր կանոնակարգումներ են լինելու, որպեսզի շուկայում խաղացողներն իմանան՝ ինչ է տեղի ունենում, որ պայմանները խստանում են, վերահսկողությունը խստանում է: Փաստացի, հիմա խստացել է, բայց է՛լ ավելի խիստ կարող է դառնալ: Հետևաբար մեզ պետք է, որ այս ոլորտում մասնակցեն իրապես պատասխանատու և բարեխիղճ՝ մասնավոր ոլորտը ներկայացնող ընկերություններ, որովհետև երեխաների սննդի մատակարարումն ամենազգայուն ուղղություններից մեկն է»,- ասաց Ավինյանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...