Հերթական հակառուսական քայլը
Մոսկվայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի երեկվա նիստի շրջանակում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
ԱՊՀ մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները մոսկովյան նիստում ընդունած համատեղ հայտարարությամբ դատապարտում են միակողմանի պատժամիջոցները, հորդորում զերծ մնալ նման քայլերից։ Փաստացի, նիստում ընդունված հայտարարությունները հակաարևմտյան բովանդակություն են ունեցել, իսկ դեպի Արևմուտք սլացող ՀՀ իշխանությունների համար նման հայտարարություններին միանալը մահու չափ վտանգավոր կարող է լինել։
Մի կողմից, Փաշինյանն ու իր թիմը խոսում են հարաբերությունների բալանսավորման մասին, մյուս կողմից՝ կրկին հակառուսական քայլեր ձեռնարկում։ Սա, մեծ հավանականությամբ, վտանգավոր հետևանքներ է ունենալու։
Նարինե Դավթյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»