«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ աջակցում է Իսրայելի հետ հրադադարին և առաջին անգամ որպես նախապայման չի նշել Գազայում կրակի դադարեցումը
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման փոխնախագահ Նաիմ Քասեմը պաշտոնապես հայտարարել է, որ իր շարժումն աջակցում է Լիբանանում հրադադարի հասնելու ջանքերին: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ ընդգծելով, որ սա առաջին դեպքն է, երբ «Հեզբոլլահ»-ը հայտարարում է Իսրայելի հետ հրադադարի պատրաստ լինելու մասին և որպես դրա նախապայման չի նշում Գազայի հատվածում զինադադարի հաստատումը:
Քասեմն ասել է, որ «Հեզբոլլահ»-ն աջակցում է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի ջանքերին՝ դադարեցնելու շարժման ուժերի և Իսրայելի միջև մարտերը, որոնք սրվել են վերջին շաբաթներին Իսրայելի ցամաքային ներխուժմամբ և «Հեզբոլլահ»-ի որոշ բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի սպանությամբ:
«Մենք աջակցում ենք քաղաքական գործունեությանը, որը ղեկավարում է Բերրին զինադադարի անվան տակ: Ամեն դեպքում, այն բանից հետո, երբ հրադադարի հարցը ձևավորվի, և երբ դիվանագիտությունը հասնի դրան, մնացած բոլոր մանրամասները կարող են քննարկվել և որոշումներ կայացվել: Եթե թշնամին (Իսրայելը) շարունակի իր պատերազմը, ապա մարտի դաշտը կորոշի», - ասել է Քասեմը 30 րոպեանոց հեռուստաուղերձում:
«Հեզբոլլահ»-ը սկսել է զանգվածաբար հրթիռներ արձակել Իսրայելի վրա մեկ տարի առաջ՝ ի աջակցություն իր դաշնակից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման, որը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ռազմական թեժ գործողությունների փուլում է Իսրայելի հետ: Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում վերջին մեկ տարում զոհվել է ավելի քան 43,000 մարդ:
«Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան ղեկավարները վերջին տարվա ընթացքում բազմիցս հայտարարել են, որ խմբավորումը չի դադարեցնի իր կրակն Իսրայելի ուղղությամբ մինչև Գազայի հատվածում հրադադարի հասնելը, սակայն Քասեմի ելույթը, կարծես, ցույց է տալիս շեղում այդ քաղաքականությունից, նկատում է Al Arabiya-ն:
Իսրայելական օդուժը, իր հերթին, հարվածում է «Հեզբոլլահ»-ի՝ Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող հենակետերին: Բացի այդ, Իսրայելն ընդարձակել է ցամաքային ներխուժումը Լիբանանի հարավային սահմանի հատվածներում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»