ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման. հայտարարություն
ՀՀ ոստիկանությունից հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման ՀՀ ոստիկանությունում՝ քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ չհաշվառված քաղաքացիական զենքերը քաղաքացու կողմից իրավապահ մարմիններին կամովին ներկայացվելու դեպքում, համապատասխան քրեադատավարական ընթացակարգով անցնելուց և վարույթ իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթը կարճելու վերաբերյալ որոշումից և օրենքով սահմանված կարգով զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո, ոստիկանությունը զենքը հաշվառում և տրամադրում է քաղաքացուն՝ համապատասխան թույլտվությամբ:
Ելնելով վերոհիշյալ իրավակարգավորումներից՝ բոլոր անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում վերաբնակեցված մեր հայրենակիցներին, ովքեր իրենց մոտ ունեն (իրենց հետ բերել են Հայաստանի Հանրապետություն) ՀՀ-ում չհաշվառված որսորդական ողորկափող կամ ակոսափող հրազեն, գազային ատրճանակ, ինչպես նաև պարգևատրական զենք, հորդորվում է ի պահ հանձնել ՆԳՆ ոստիկանությանը՝ վերը նշված ընթացակարգերով անցնելուց հետո զենքի հետագա հաշվառման և տնօրինման հարցը որոշելու համար:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...