Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրը Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան
Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա Կոստանյան
Մամուլի տեսություն

Կազմաքանդող նպատակներն ու դրանց խորքային վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Թուրքիան իրեն դիրքավորում է միանգամից մի քանի ուղղություններով։ Մի կողմից՝ դեպի ԵՄ անդամակցություն ձգտումն է, և թուրք պաշտոնյաները նշում են, որ իրենց վերջնական նպատակը ԵՄ կազմում հայտնվելն է։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիային ուղեկցում է իսլամական աշխարհում առաջնորդություն ստանձնելու փափագը։ Այս համատեքստում Անկարան իրեն ներկայացնում է որպես աշխարհում մահմեդականների իրավունքների պաշտպանության դիրքերից։ Բայց թուրքական պետության արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունը պանթուրքիզմի շուրջ է։ Թուրքիայի կողմից վերակենդանանում և միս ու արյուն են ստանում պանթուրքական ծրագրերը։

Եթե նախկինում անհավանական էին համարվում պանթուրքական ծրագրերի կյանքի կոչումն ու դիտարկվում որպես 20րդ դարի սկզբի գաղափարական մնացուկ, ապա ներկայում կոնկրետ գործնական քայլեր ենք տեսնում այս ուղղությամբ։ Պետք է խոստովանել, որ Հարավային Կովկասում և Միջին Ասիայում իրավիճակ է փոխվել։ Եթե նախկինում այս տարածքները համարվում էին ռուսական ազդեցության գոտի, ապա հիմա թուրքական ազդեցությունն է մեծ արագությամբ ներթափանցում։ Որոշ ուղղություններով իրավիճակը նույնիսկ Թուրքիայի օգտին է, որը գործի է դնում ոչ միայն քաղաքակրթական ընդհանրությունների ու լեզվի գործոնը, այլև իր տնտեսական ու ռազմական ներուժը։ Չէ՞ որ վերջին տասնամյակներին Թուրքիային հաջողվել է ահռելի առաջընթաց գրանցել։ Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում ծանրության նժարը փոխվել է։

Թուրքիան ամբողջական մուտք է ստացել դեպի Ադրբեջան՝ Արցախյան պատերազմի հաղթանակը պայմանավորելով թուրքական ուժերի գործոնով, և ադրբեջանական բանակը մոդեռնիզացնելու ու համաթուրքական բանակ ստեղծելու նպատակներ է հետապնդում։ Այնինչ, թեկուզ ժամանակավոր, բայց ռուսական դիրքերը տարածաշրջանում շարունակաբար թուլանում են, այդ թվում՝ Հայաստանում, որն ավանդաբար եղել է ռուսական հենարանը Հարավային Կովկասում։ Բնական է, որ Ադրբեջանում իր դիրքերն ամրապնդելուց հետո Թուրքիան ցատկ է կատարելու դեպի Միջին Ասիա։ Տվյալ դեպքում խնդիր է դրված միավորել թյուրքական աշխարհն ու թյուրքախոս երկրներին հավաքել Թուրքիայի հովանու ներքո։ Ու դրա համար հիմքեր են ստեղծվում միասնական միջազգային տարբեր կազմակերպությունների ու համագործակցության ձևաչափերի համատեքստում, որոնցից գլխավորը Թուրքական պետությունների կազմակերպությունն է։

Հատկապես վերջին տարիներին ակտիվացել են տարբեր համաթյուրքական նախաձեռնությունները և ձևաչափերը, որոնք միտված են տարբեր ուղղություններով միասնական դաշտ ստեղծելուն։ Օրինակ՝ պատահական չէ, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ընթացքի մեջ է դրվել թյուրքախոս ժողովուրդների միասնական լեզվի ու այբուբենի ստեղծման հարցը։ Այս ֆոնին էլ Ղազախստանը հրաժարվում է ռուսական այբուբենի՝ կիրիլիցայի կիրառումից։ Դեռ 2017 թվականին այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը «Ղազախստան-2050» ծրագրում հայտարարեց մինչև 2025 թվականը լատինական այբուբենին անցնելու մասին։ Նախաձեռնություններ կան նաև միասնական համաթուրքական կրթական համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Եվ օրերս էլ Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիան» փոխարինել է «Թուրքեստան» տերմինով։ Ճիշտ է՝ համաթյուրքական ինտեգրացիոն դաշտը դեռևս կայացման ճանապարհին է, բայց այս տեմպերով շարունակվելու պարագայում շատ շուտով Ռուսաստանը կոնկրետ վտանգ կզգա Միջին Ասիայում, որի մաս կազմող երկրները շարունակաբար դիստանցավորվում են Ռուսաստանից ու հայացք հառում դեպի Թուրքիա։

Իսկ ապագայի հեռանկարում այս գործընթացը վտանգ կարող է ներկայացնել նաև Չինաստանի համար, քանի որ Թուրքիան կանգնած է այդ երկրում անջատողական թյուրքախոս ույղուրների պաշտպանության դիրքերում ու կարող է անկայունություն հրահրել Սինցզյան նահանգում։ Թե որքան առաջ կգնան թյուրքախոս երկրների ու ժողովուրդների միավորման ծրագրերը, ժամանակը ցույց կտա, սակայն տեսնում ենք, որ աշխարհաքաղաքականության գլոբալ շահերի տեսանկյունից դրանք ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի, ապա՝ նաև Չինաստանի դեմ։ Իսկ թե Թուրքիան ինչքան կհաջողի իր պանթուրքական ծրագրերում, կախված է նաև Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, քանի որ Հայաստանի միջոցով է հնարավոր թուլացնել Թուրքիայի մարշը դեպի արևելք։ Ու այս տեսանկյունից հեռանկարային առումով Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի Հայաստանին աջակցելու հարցում, այլապես ինքն է վտանգի տակ հայտնվելու։ Ուկրաինայից ոչ պակաս, իսկ ինչ-որ առումներով՝ էլի ավելի, Ռուսաստանի համար վտանգավոր է Հարավային և Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի իրավիճակը, քանի որ դրանցով կոնկրետ կազմաքանդման ծրագրեր կարող են առաջ քաշվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում