Ի՞նչ է սպասվում Ստամբուլում. Էրդողանը կհանդիպի Միրզոյանին
Ստամբուլում այսօր կայանալու է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը։ «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև` տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Հաքան Ֆիդանն ու Աբբաս Արաղչին։ Վրաստանը, ինչպես միշտ, հրաժարվել է մասնակցել հարթակի աշխատանքներին։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, թե Միրզոյանը Ստամբուլում նաև երկկողմ հանդիպումներ կունենա, բայց չեն նշում, թե ում հետ: Փոխարենը թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Միրզոյանը և մյուս ԱԳ նախարարները հանդիպելու են Էրդողանին, իսկ Միրզոյանը նաև առանձին հանդիպում կունենա Հաքան Ֆիդանի հետ։
Թուրքիայի նախագահի գրասենյակից նշել են, որ Էրդողանի և Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա այսօր երեկոյան և փակ կլինի լրատվամիջոցների համար։ «ՌԻԱ Նովոստի»-ին Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, թե ԱԳ նախարարների հանդիպմանը Հաքան Ֆիդանն իր ելույթում կընդգծի Անկարայի աջակցությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին, կհայտարարի, որ Անկարայի ջանքերն ուղղված են Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ «Ըստ ամենայնի, շեշտը կդրվի այն փաստի վրա, որ տարածաշրջանային պատասխանատվությունը խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեթոդն է: Նախարարը կընդգծի, որ Թուրքիան աջակցում է գործընթացին, որին զուգահեռ ընթանում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ասել Է գործակալության զրուցակիցը։ Դե իսկ ՀՀ իշխանություններին նվաստացման հերթական արարն է սպասվում, այս անգամ` արտգործնախարարի մակարդակով։
Նաիրա Հունանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»