ԱՄՆ աջակցությունը Փաշինյանին
Երեկ հրապարակվել են Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) հարցումները, որոնց արդյունքները չափազանց տարօրինակ են։ Ըստ այդ հարցումների, Հայաստանի քաղաքացիները քաղաքական գործիչներից ամենաշատը վստահում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հարցումն անցկացվել է 1 503 քաղաքացիների շրջանում՝ սեպտեմբերին։
Ըստ հարցման արդյունքների՝ քաղաքացիների 16 տոկոսն ասել է, որ վստահում է Փաշինյանին։ 4 տոկոսը հայտնել է, որ վստահում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, նույն չափի է նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հայտնած վստահությունը։ Հարցվածների երկու տոկոսն ասել է, որ վստահում է Ռոբերտ Քոչարյանին, ևս երկու տոկոսը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Հարցվածների 61 տոկոսը պատասխանել է՝ ոչ մեկին չի վստահում։
Ո՞ւմ կընտրեին քաղաքացիները, եթե խորհրդարանական ընտրություններ լինեին հաջորդ շաբաթ։ Հարցված 1 503 քաղաքացիների 20 տոկոսը պատասխանել է՝ Քաղաքացիական պայմանագրին, 3 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ին, 2 տոկոսը «Հայաստան» դաշինքին, 2 տոկոսը՝ Հանրապետական կուսակցությանը, նույնքան՝ ՀՅԴ-ին և Արամ Սարգսյանի «Հանրապետությանը»։ 29 տոկոսն ասել է, որ չի մասնակցի քվեարկությանը, 18 տոկոսը պատասխանել է՝ չգիտեմ։
Հարցման մեջ չկա «Սրբազան պայքարի» և նրա առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունը։ Անհնար է, որ «Սրբազան պայքարը» հանրային այնքան ցածր վստահություն ունենար, որ մեկ-երկու տոկոս չնշեր ընդդիմադիր շարժման անունը։
Այս հարցումը վկայում է, որ Արևմուտքն ինչ-որ պատրաստություններ է տեսնում Հայաստանում, և այսօրվանից փորձում են հանրությանը համոզել, թե Նիկոլ Փաշինյանին այլընտրանք չկա։
Շուշան Անտոնյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»