Ամերիկյան հարցումները վկայում են հանրային անվստահության մասին
Հայաստանցիների 61 տոկոսը որևէ քաղաքական կամ հասարակական գործչի չի վստահում, փաստում է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նոր համապետական հարցումը։ Համաձայն այդ հարցումների՝ հայաստանցիների 16 տոկոսի համար վստահելի գործիչը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, նրա վարկանիշն, ի տարբերություն 23-ի սկզբին անցկացված հարցումների, ավելացել է 2 տոկոսով։ 4-ական տոկոսի համար արտգործնախարար Արարատ Միրզոյանը և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը Արամ Սարգսյանն են վստահելի, 2 տոկոսը վստահում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ևս 2 տոկոսը՝ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։
Իհարկե, կարելի է և պետք է կասկածով վերաբերվել IRI-ի այս հարցումներին, բայց 2020 թ. պատերազմից հետո Փաշինյանին գրեթե միշտ այդքան տոկոս են ցույց տվել։ Հաշվի առնելով վարչական ռեսուրսը, գործող իշխանությունների հետևորդների թիվը, նրա ստացած տոկոսները տրամաբանական են։
Մշտապես ցածր են ընդդիմադիր գործիչների վարկանիշը, ինչը վկայում է, որ մինչ օրս գոյություն ուենցող ընդդիմադիր շարժումները 4 տարուց ավելի ձախողվում են, չեն կարողանում իրական այլընտրանք դառնալ գործող վարչախմբի համար։
61 տոկոսի անվստահությունն է, որ Փաշինյանին դեռ պահում է իշխանության ղեկին, այլընտրանք ունենալու դեպքում մարդիկ անվարան կընտրեին ցանկացածին, բայց ոչ Փաշինյանին։ Այս փաստը վկայում է, որակապես նոր, իրապես ազգային ընդդիմություն ունենալու հանրային պահանջը, որի վրա էլ պետք է աշխատեն քաղաքական ուժերը։
Էմիլիա Մակարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»