Նադալը հայտնել է, թե ով է եղել իր ամենաբարդ մրցակիցը
Թենիսիստ Ռաֆայել Նադալն ասել է, որ իր ամենադժվար մրցակիցը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն էր, սակայն սերբ Նովակ Ջոկովիչն իրեն ևս պարտադրել է անհավանական մրցակցություն:
Այդ տարիներին, երբ ես կարիերայիս գագաթնակետին էի, Ռոջերն ու Նովակն ինձ հետ էին։ Բայց առաջին տարիներին, երբ նոր էի սկսել փայլել, Ռոջերը միշտ այնտեղ էր: Կարծում եմ, և չգիտեմ ինչու, որ երկուսի հետ իմ մրցակցությունն ավելի ուժեղ էր, քան նրանց միջև եղած մրցակցությունը։
Ես չգիտեմ ստույգ պատճառը, բայց ինձ թվում է, որ աշխարհը դա այդպես է ընկալում։
Ռոջերի հետ ինձ համար պարզ է, որ դա պայմանավորված է նրանով, որ շատ նկատելի հակադրություն կար սպորտը տեսնելու և մեր ոճերի մեջ: Իսկ Նովակի հետ, իհարկե, դա անհավանական մարտահրավեր էր։ Ի վերջո, նա թենիսիստ է, ում հաջողվում է ամեն տարի պահպանել շատ բարձր խաղամակարդակ ու կատարելագործվել։ Թվերն ասում են, որ նա լավագույնն է, հետևաբար նրա թենիսի մակարդակը լավագույնն էր, և, բացի այդ, նա էր, ով կարողացավ ամենաերկարը շարունակել առանց վնասվածքների»,- Նադալի խոսքերն է մեջբերում AS-ը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»