Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը
Քաղաքականություն

«Խաղաղության պայմանագիր» կոչվող վտանգավոր խաղը իշխանություն պահելու նպատակ ունի

ՔՊ-ն իր ցածր վստահությամբ և բոլոր տիպի ձախողումներից հետո, փորձում է համոզել հասարակւթյանը, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, հայ հասարակության հետ բաց են ու անկեղծ:

Սա հերթական կեղծիքն է, որ առկա են մեր երկրի քաղաքական տիրույթում և հանրային դիսկուրսում: Մի կողմից ասում են իբրև բաց ու անկեղծ են, մյուս կողմից՝ ցանկացած կոնկրետ հարցադրման դեպքում խուսափում են պատասխանատվությունից և հղում են անում բանակցությունների գաղտնիությանը:

Նախորդ նախագահների իշխանության օրոք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Հայաստանի և Սփյուռքի հանրությանը հստակ ներկայացնում էին արցախյան կարգավորման գործընթացի հիմնական մանրամասնությունները: Հայ ժողովուրդը գիտեր, թե ի՞նչ է ակնկալում Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցություններից, որ փուլում ի՞նչ էին քննարկում նախագահները, որո՞նք են կարմիր գծերը և որտեղ են Հայաստանի շահերը:

Վերջերս Նիկոլը, այսօր էլ Ալենը կրկին հրաժարվեցին բացել այսպես կոչված “Խաղաղության պայմանագրի” նախագծի կետերը և դրանց բովանդակությունը: Բազմաթիվ ստերի, ձախողումների, կեղծ հայտարարությունների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից:

Խճճել են ամեն բան, նույիսկ հաստակ չեն ասում, թե քանի կետից է բաղկացած պայմանագիրը: Մի դեպքում հայտարարում են 16 կետ՝ որից իբրև թե 13-ը համաձայնեցրել են: Մի դեպքում՝ 17 կետ՝ որից իբրև թե 13-ը համաձայնեցրել են:

Կապիտուլացված, Արցախը հայաթափած և Ադրբեջանի կազմում ճանաչած կառավարության կողմից՝ օկուպանտ երկրի հետ 13 կետի շուրջ համաձայնվելն արդեն իսկ վտանգավոր է հնչում: Ի՞նչն են համաձայնեցրել և ի՞նչու է առ այսօր, հայ հասարակության համար գաղտնի, թե ինչպիսի՞ պարտավարություններ է ստանձնելու մի երկրի առջև, որն ակնհայտորեն շարունակում է ռազմականացվել, խուսափում է կայուն խաղաղության տանող քաղաքականություն վարել, շարունակում է իր երկրի ներսում հայ ժողովրդի նկատմամբ թշնամական քարոզչություն իրականցնել, շարունակում է այսպես կոչված “Արևմտյան Ադրբեջան” վերադառնալուց խոսել և այլն:

Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, և բխում են հայ և ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ գոյակցության շահերից, ապա ինչո՞ւ չեն հրապարակում և ցրում առկա անվստահության միջավայրը: Եթե 4 կամ 3 չհամաձայնեցված կետեր կան, ապա ինչու՞ երկու կողմերի հասարակություններին չեն բացատրում, թե որտեղ են առկա հակասությունները և ինչպիսի՞ մոտեցումներ ունեն կողմերն այդ հարցերում:
Առայժմ կասկածից վեր է, որ գաղտնիության քողի տակ ընթացող “Խաղաղության պայմանագիր” կոչվող վտանգավոր խաղը զուտ իշխանություն պահելու և հասարակության մոտ սին ակնկալիքներ սերմանելու նպատակ ունի:

Նույնը նաև հակասահմանադրական մեկնաբանություններով, երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգային համակարգերը վտանգող հատվածական սահմանազատման պարագայում է, երբ մայիսի 15-ին Ադրբեջանին հանձնվեցին իրավաբանորեն Տավուշի մարզի կազմում գտնվող տարածքները: Նույն կերպ գործընթացի գաղտնիության և ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ներքաղաքական ճնշումների ֆոնի վրա, սահմանազատման անվան տակ, Ադրբեջանը պահանջելու և ստանալու է իրեն հարմար այլ տարածքներ ու բարձունքներ: Սահման ունենալու տենչանքի ներքո՝ առ այսօր գաղտնի են պահվում, թե ինչ հաջորդականությամբ է իրականացվելու սահմանազատումը:

2020թ. մայիսի 6-ին ԱԺ-ում, մինչև 44-օրյա պատերազմը, Նիկոլն ասել էր. “ինչ-որ պետք է, էն էլ բանակցում ենք”: Հայ ժողովուրդը տեսավ ու սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ են բանակցում և ինչպես են բանակցում: Այսօր էլ նույնը շարունակվում է…