ՌԴ–ի և ՀՀ–ի միջև բարեկամության 200-ամյակին «Ճանաչիր Ռուսաստանն ավելի լավ» ցուցահանդեսը լինելու է Հայաստանում. Ավետիսյան
Ռուսաստանի կողմից Հայաստանի ազատագրման և հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և համագործակցության 200-ամյակի կապակցությամբ միջոցառումներին նախապատրաստվելու համար նպատակ ունեմ Հայաստան հրավիրել վերջերս Մոսկվայում տեղի ունեցած «Ճանաչիր Ռուսաստանն ավելի լավ» խորագրով ֆորում ցուցահանդեսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Անմահ Գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը։
«2028 թվականին լրանում է Ռուսաստանի կողմից Հայաստանի ազատագրման և հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և համագործակցության 200-ամյակը։
Միջոցառումներին նախապատրաստվելու համար նպատակ ունեմ Հայաստան հրավիրել վերջերս Մոսկվայում տեղի ունեցած «Ճանաչիր Ռուսաստանն ավելի լավ» խորագրով ֆորում ցուցահանդեսը: Այն հնարավորություն կտա մեր հայրենակիցներին ավելի լավ ճանաչելու ժամանակակից Ռուսաստանը և համագործակցության ծրագրեր իրականացնել ռուս գործընկերների հետ։
Այդ խիստ կարևոր իրադարձության միջոցառումների մշակման նպատակով նախաձեռնում եմ հասարակական կազմկոմիտեի ձևավորում և հրավիրում համագործակցության բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց լուման ներդնել հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համար։
Կազմկոմիտեն կկրի վերածնունդ անվանումը։
Համագործակցության նպատակով դիմել
[email protected] էլեկտրոնային հասցեով»,- գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»