Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե Հովհաննիսյան Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր Կամենդատյան Հայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք Քերոբյան Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ Ակոպյան Ինչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվե Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ Սավգուլյան Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան ՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան
Իրանը զգուշացրել է, որ խիստ միջոցներ կձեռնարկվեն ԱՄՆ-ի դաշնակից և Իսրայելի նավերի Հորմուզի նեղուցով44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանին այս պահին տանում են Սիլիկյան թաղամասի դատարան` խափանման միջոցը որոշելու համար․ ՀՃՇ անդամԹոշակառուների 10 000-ը խլում են, 4․6 մլրդ կրկին պարգևավճար տալիս․ ինչ մեխանիզմ է գործումՆիկոլը խունջիկ-մունջիկ է գալիս ռուսների մոտ, ասում՝ եղբայրներ ենք, մարդկանց էլ խաբում, որ հայհոյեն․ Մենուա ՍողոմոնյանՄիասնությունն է, որ կուժեղացնի մեր երկիրը և մեր պառակտված ազգը․ Նարեկ ԿարապետյանԱդրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր ԳրիգորյանՀարցրեք Անդրանիկ Քոչարյանին` ու՞ր էր իր տղան 44-օրյա պատերազմին․ Նառա ԳևորգյանՈ՞նց կարողացանք հավատալ մեկին, ով ոչինչ չուներ արած այս արևի լույսի ներքո․ Աշոտ ՄինասյանԹուրքիան պատրաստ է աջակցել Հս․ Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությանը միջազգային հարթակներումԲարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)«Փախածներ»… ո՞վ է դա ասում, մարդ, որը երբեք չի ապրել շրջափակման մեջ․ Հակոբ ՀակոբյանՏուն՝ առանց կանխավճարի․ Ամերիաբանկի բացառիկ առաջարկը Toon Expo-ումԻրանի զինված ուժերը սկսել են հրթիռների վրա երախտագիտության խոսքեր գրել իրենց աջակցող երկրներին«Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա Հայհոյանքներով հայտնի հերթական ՔՊ-ականը․ ով կփոխարինի Վլադիմիր ՎարդանյանինՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է. Արամ Վարդևանյան ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետՀայտնաբերվել է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդի ավտոմեքենանԻ՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե հանրաքվեն իր ուզած արդյունքով չավարտվի. Էդմոն ՄարուքյանՎատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները
Մամուլի տեսություն

«Հանձնել են շատ պարզ պատճառով. 2018-ին տեղի ունեցածն այդ նպատակն ուներ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունները, որոնք մի օր որոշեցին դիվերսիֆիկացնել մեր երկրի արտաքին քաղաքականությունը և շարժվել դեպի Արևմուտք, ըստ նպատակահարմարության, թեքվում են նաև դեպի Ռուսաստան և մյուս երկրներ: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն ուղիղ այնպիսին է, ինչպիսին 2018 թ.-ին կոչ էր անում դարձնել այդ արտաքին քաղաքականությունը և ընդհանրապես աշխարհընկալումը Ջոն Բոլթոնը:
 
«Ասում էր՝ հրաժարվենք կարծրատիպերից: Գործնական քաղաքականության մեջ դա նշանակում էր հանձնել Արցախը, մոռանալ Ցեղասպանությունը, թշնամիներին՝ Ադրբեջանին և Թուրքիային, հանրային ընկալումների մեջ փորձել դարձնել բարեկամ, իսկ բարեկամներին և դաշնակիցներին՝ Իրանին, Ռուսաստանին, դարձնել թշնամի: Հենց այդպիսին է մեր արտաքին քաղաքականությունը ներկայում: Այս իրավիճակում ինչպե՞ս են մեզ վերաբերվում մեր գործընկերները: Առնվազն տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանում ոչ միայն լավ հասկանում են, թե ինչ են անում Հայաստանի իշխանությունները ներսում, այլ նաև շատ լավ գիտակցում են, որ գլոբալ առումով Արևմուտքը չի գալու Հայաստանին օգնելու: Արևմուտքին Հայաստանն ընդամենն անհրաժեշտ է որպես գործիք, և Արևմուտքը պատրաստ է թողնել, որ Հայաստանը կլանվի Թուրքիայի կողմից: Ռուսական կողմի մոտեցումները հավանաբար այնպիսին են, որ եթե Հայաստանի ներսում գործընթացներ չեն գեներացվում, ապա իրենք հայերից ավելի հայ չեն լինելու:
 
Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերները հասկանում են վտանգները, թե ինչ կլինի, եթե Հայաստանը վերածվի ՆԱՏՕ-ի ցատկահարթակի իրենց դեմ, բայց, կարծում եմ, ինձ համար անհասկանալի պատճառներով դեռ հավատում են Հայաստանի իշխանություններին, որոնք իրենց վստահեցնում են՝ համագործակցությունն Արևմուտքի հետ ուղղված չի լինելու Իրանի դեմ: Իսկ իմ համեստ կարծիքով՝ ուղղված է լինելու, ավելին՝ պարզապես մանրադրամ ենք դառնալու այդ գլոբալիստական ուժերի հակառուսական և հակաիրանական պայքարում: Եվրոպացի, ամերիկացի մեր գործընկերների ընկալումների մասին. գետնի վրա աջակցության մակարդակից, օրինակ՝ մեր հնարավորություններից՝ անդամակցել ԵՄ-ին, որոնք հավասար են զրոյի, կարծում եմ՝ կարելի է եզրակացություն անել, թե ինչպես են մեզ ընկալում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:
 
Տարածաշրջանային հարցերը «տնից դուրս չհանելուն» են, կարծես, ուղղված նաև «3+3» ձևաչափով հանդիպումները, որոնք, թվում է, ակնհայտ արդյունք չեն գրանցում: «Սա տարածաշրջանային հարթակ է, որը ֆորմալ առումով ի հայտ է եկել մինչև 44-օրյա պատերազմը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թ.-ի պատերազմական գործողություններից հետո գետնի վրա իրավիճակը, ուժերի հավասարակշռությունը փոխվել էր, Ռուսաստանի և Իրանի մեր գործընկերների համար դա հնարավորություն էր որոշակի չափով հավասարակշռել ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանին հնարավորություն տալ դիմակայելու թուրքադրբեջանական տանդեմին: Այդ տրամաբանությամբ Թեհրանի և Մոսկվայի մեր գործընկերներն ակտիվացրեցին այդ հարթակը, բայց հետագա ընթացքը և հատկապես վերջին հանդիպումը ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները դիմակայելու փոխարեն ընտրել են թյուրքական աշխարհին ինտեգրվելու ֆորմատը: Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում այդ հարթակի և սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի տրամաբանության շրջանակներում:
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում ասում է՝ եթե երրորդ երկիր ներգրավվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին կամ, ավելի ճիշտ, արբիտրաժին, այսինքն՝ խնդիրների կարգավորմանը, ապա նա իր շահերը կբերի, իսկ շահերի բախումն էլ կարող է անսպասելի հետևանքներ առաջացնել: Հասկանում ենք, որ խոսքն առաջին հերթին Ռուսաստանի միջնորդական ջանքերի արբիտրաժային հնարավորություններին է վերաբերում: Բայց դրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը թուրքական տանը Էրդողանին խնդրում է փաստացի միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման գործընթացում: Այսինքն՝ մի պետության, որն Ադրբեջանի հետ համատեղ ստորագրել է Շուշիի հռչակագիրը, Նիկոլ Փաշինյանն առաջարկում է դառնալ միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման հարցում: Այս ֆորմատի քաղաքականությամբ դժվար թե կարողանանք այս հարթակի պոտենցիալն օգտագործել հավասարակշռելու ռազմաքաղաքական բալանսը, ապահովելու աշխարհաքաղաքական բալանս՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի»,- նշում է մեր զրուցակիցը:
 
Այսօր հաճախ է քննարկվում զարգացումների հավանականությունը՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր գործակումից մինչև պատերազմ, որի դերակատարներից մեկը կարող է դառնալ մեր հարևան Իրանը: Առաջինը Հայաստանի իշխանությունները ներկայացնում են որպես «միլիարդավոր դոլարների օգուտ ապահովող խաղաղության խաչմերուկ», իսկ երկրորդի մասով ակնհայտ անհանգստություններ չենք նկատում: «Եթե հասկանանք մի պարզ ճշմարտություն, որ ժամանակակից աշխարհում իշխող քաղաքական վերնախավերի շահերը տարբեր երկրներում չեն համապատասխանում այն երկրների շահերին, որոնց իրենք ղեկավարում են, կամ իրենց անձնական շահերը չեն սահմանափակվում իրենց պետությունների ֆիզիկական սահմաններով, ապա կարող ենք հասկանալ, որ Հայաստանի իշխանությունների ընկալմամբ պատերազմը կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» առկայությունը կարող է դրական ընկալվել շատ պարզ պատճառաբանությամբ:
 
Եթե ստեղծվում է միջանցք ասվածը, կամ պատերազմ է լինում, որի արդյունքում կորցնում ենք Սյունիքը, բացի ամեն ինչից, կորցնում ենք նաև Իրանով ռազմական լոգիստիկա իրականացնելու հնարավորությունը, ռազմական լոգիստիկա, որը կապում է մեզ Ռուսաստանի Դաշնության հետ: Եթե չկա այդ ռազմական լոգիստիկան, ապա նվազում են Իրանի և Ռուսաստանի քաղաքական և տնտեսական լծակները՝ ազդելու իշխանությունների քաղաքականության վրա: Եթե պատերազմի հետևանքով կորցնենք Իրանի հետ սահմանը, պարզապես կդառնանք կույր աղիք Թուրքիայի և Ադրբեջանի արանքում, բայց իշխանությունների շահերի տեսանկյունից սա շատ տրամաբանական է:
 
Եթե կույր աղիքի ես վերածվում, նույնիսկ առանց անվտանգային երաշխիքների, դա առնվազն քեզ համար քաղաքական կամ այլ տիպի ապագայի փոքրիկ շանս է թողնում, իսկ եթե Հայաստանը շարունակի մնալ մի իրավիճակում, երբ Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը մեծ եղավ իր վրա, ապա այս իշխանությունները շատ լավ հասկանում են, որ երկար քաղաքական կյանք ունենալ չեն կարող: Եթե այս տրամաբանությամբ դիտարկենք տեղի ունեցող գործընթացները, կհասկանանք, թե ինչու են իշխանություններն իրար հերթ չտալով սխալներ իրականացնում արտաքին ասպարեզում»,ընդգծում է քաղաքագետը: Ներկա իրականության մեջ Հայաստանը նմանվել է մեկին, որի թիկունքը բաց է, որին կարող են հարվածել՝ օգտագործելով օկուպացված Արցախի տարածքները: Այսօր, ի վերջո, ավելի շատ ենք զգո՞ւմ Արցախի հենց ֆիզիկական բացակայությունը:
 
«Հայաստանի Հանրապետությունը, որպես առանձին վերցրած քաղաքական սուբյեկտ, իհարկե, զգում է: Արցախի և Հայաստանի Հանրապետություններն ունեին սահման, որի առկայությունը մեզ թույլ էր տալիս հարյուրավոր կիլոմետր երկայնքով և խորքով հեռու պահել Հայաստանն ադրբեջանական ռազմական ենթակառուցվածքներից: Ունեինք սահմանի զգալի հատված, որը, որպես Հայաստանի Հանրապետություն, պահպանելու կարիք չունեինք: Գոյություն ուներ Արցախը, որն առանձին վերցված պետություն էր իր բանակով: Ճիշտ է, կար ՀայաստանԱրցախ միասնական անվտանգային համակարգ, բայց հեռու էինք պահում թշնամուն Հայաստանի բուն սահմաններից շատ մեծ երկայնքով: Դա կորցրեցինք: Սա՝ գետնի վրա իրողությունը: Մյուս կողմից՝ այն բանից հետո, երբ իշխանությունները հանձնեցին Արցախը՝ հասարակությանն էլ դա ներկայացնելով, թե՝ «ժողովուրդ ջան, վերջապես փրկվեցինք Արցախի խնդրից», Ադրբեջանն ու Թուրքիան, «լուծելով» Արցախի հարցը, հիմա էլ զբաղվում են Հայաստանով: Դրա համար փորձում են ներգրավվել Հայաստանի Սահմանադրությունը գրելու հարցի մեջ, հարցերի մեջ, թե ինչ բանակ ու զորք պետք է ունենանք, ումից իրավունք ունենք զենք գնել և ումից՝ ոչ, տեսնում ենք, որ աչք ունեն նաև մեր հանքարդյունաբերության վրա:
 
Հետևաբար՝ Արցախի գոյությունն այս առումով դիվանագիտական վահան էր մեզ համար, իշխանություններն ամեն ինչ շատ լավ հասկանալով, հանձնել են այս ամենը: Հանձնել են շատ պարզ պատճառով. 2018 թ.-ին տեղի ունեցածը սրա նպատակն ուներ: Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի ավագանիում կոալիցիոն գործընկերն ի՞նչ էր ասում. Արցախը, Տավուշը, այս ամենն իրականացվել է նրա համար, որ Ռուսաստանին այստեղից հանեն: Ունենք առանձին վերցված մարդկանց խումբ, որը, Ռուսաստանի հետ խնդիրներ ունենալով կամ պատկերացնելով, որ Ռուսաստանը խորտակվող նավ է, փորձում է իր հարցերը լուծել և այդ հարցերը լուծելու արանքում մեզ բոլորիս խորտակում է»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում