Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան
Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք Չալաբյան

Գլխավոր խաբեբան ելույթ է ունեցել ԱԺ-ում և հայտարարել, որ արվում է ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները հարստանան․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Գլխավոր խաբեբան ելույթ է ունեցել ԱԺ կոչված տաղավարում և հայտարարել, որ պետության հիմնական ֆունկցիան քաղաքացիների կենսամակարդակն է, հավաստիացրել է, որ արվում է ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները հարստանան։

Այդ անձի հետ որևէ քաղաքատնտեսական զրույցն իսկ անհնար է նրա մոտ տնտեսական գիտելիքների տոտալ բացակայության պատճառով, բայց կան հարցեր, որոնք գոնե մեկնաբանության կարիք ունեն։

Ինչպես է հարստացումը պատկերացնում այդ անձը, եթե

1. Արտարժույթի, ԱՄՆ դոլարի փոխարժեքի 25 տոկոսով նվազելու պարագայում գազ եվ հոսանք սպառող քաղաքացիների համար գազի և հոսանքի սակագները չնվազեցին։ ԱՄՆ դոլարի 25 տոկոս նվազելու պարագայում դրանց դիմաց քաղաքացիների ՀՀ դրամով չնվազած վճարվող գումարները էլ ավելի հարստացրեցին բնական մենաշնորհների տեր կապիտալիստներին, և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում։
2.2025 թվականի հունվարի 1-ից կրկնակի անգամ բարձրացվում է շրջանառության հարկի տոկոսադրույքը՝ հինգ տոկոսից դառնալով տաս տոկոս: Այդ հարկատեսակի դաշտում գործող վաթսուն հազար տնտեսվարող և նրանց ընտանիքի փոխկապակցված անձինք էական կորուստ կունենան եկամուտների մասով։

3. 2025 թվականի հունվարի 1-ից մոտ երեք անգամ կբարձրանա Երևանում հանրային տրանսպորտի սակագինը՝ ներկա 100 դրամի փոխարեն կազմելով 300 ՀՀ դրամ։ Մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ ամսական նվազագույն 10000 ՀՀ դրամի փոխարեն ստիպված կլինի վճարել մոտ 28000 դրամ, իսկ չորս անձից բաղկացած ընտանիքը տրանսպորտի համար կծախսի 112 000 ՀՀ դրամ։

4. Իբր հարստացող և սեփական տուն կառուցող քաղաքացիները գազի և էլեկտրաէներգիայի աբոնենտ դառնալու վճարների մասին խոսելն արդեն անիմաստ է, քանզի էլեկտրական ցանցին միանալու սակագինը դարձել է 260 000 ՀՀ դրամ, իսկ գազամատակարարման ցանցին միանալու հաճույքը տատանվում է մեկ միլիոն դրամի սահմաններում։

Թվարկված միայն չորս խնդիրները վկայում են, որ մարդկանց պարզապես ծաղրում են, երբ արտադրության միջոցներ չունեցողներին հորդորում են հարստանալ։ Տնտեսությունը չի հանդուրժում ստերը, տնտեսական օրենքները անվտանգության մասին խաբեբայություններով չեն կարող շրջանցել և ամենահամեստ գիտելիք ունեցող քաղաքացին հասկանում է, որ երկիրը մի կուսակցության և նախկին օլիգարխների հարստացման համար է։