Հովիկ Աղազարյանին ու Անդրանիկ Քոչարյանին դուրս են դնելու ՔՊ-ից
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի վերջին նիստը սպառնում է վերջինը դառնալ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Անդրանիկ Քոչարյանի համար։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, խմբակցության պատգամավորների, գործադիրի պաշտոնյաների, վարչության անդամների մասնակցությամբ նիստը բոլորովին էլ ինքնաքննադատության մասին չի եղել, ինչպես հայտնել էր Նիկոլ Փաշինյանը։ Մի քանի ժամ շարունակ ՔՊ-ականները «քացու» տակ են գցել Աղազարյանին և Քոչարյանին։
Հովիկ Աղազարյանի դեմ ներկուսակցական ընդվզման պատճառը, ինչպես և սպասելի էր, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ակնարկներն են՝ նրա որդու դեմ հարուցված քրեական գործերի վերաբերյալ։ Աղազարյանը փորձել է արդարանալ, թե իր որդին որևէ մեղք չունի, ինքն էլ նրա համար չի միջնորդել։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, թե քննությունը կպարզի, թե ով է ճիշտ, ով սխալ։ Ընդ որում, եթե Աղազարյանի որդու մեղքը հաստատվի, նրան դատելու են որպես «էտալոն»՝ հանրությանը ցույց տալու, թե ինչպես են վարվում կուսակցության ներսում բույն դրած հանցագործների հետ։ «Էտալոն» բառը Փաշինյանն է ասել՝ հատուկ շեշտելով։ Աղազարյանին էլ զգուշացրել են, որ այդ դեպքում նա էլ զրկվելու է մանդատից։
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նիստում փորձել է շանտաժ անել կուսակիցներին, հայտարարել է, թե վայր կդնի մանդատը, եթե իրեն զրկեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ի դեպ, այդ շանտաժն ընդունվել է խանդավառ ճիչերով, ՔՊ-ական պատգամավորները դեմ չեն ընդհանրապես ազատվել Անդրանիկ Քոչարյանից, ով իր խարդավանքներով հասցրել է իր դեմ հանել ողջ խմբակցությանը։ Արդեն երկուշաբթի օրը կորոշեն թե երբ նիստ գումարեն, քննարկեն Անդրանիկ Քոչարյանին մանդատազրկելու հարցը։
Այս օրերին ազդեցիկ ՔՊ-ականները հանդիպում են խմբակցության բոլոր անդամների հետ՝ զգուշացնելու, որ կողմ քվեարկեն Քոչարյանի պաշտոնազրկմանը, հակառակ դեպքում անհնազանդներին սպառնում են խնդիրներով։
Կարինե Մխիթարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»